Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

13 ապր 2018 16:50

ԹԵՍՏ. Ընտրեք ծառը և իմացեք Ձեր մասին ավելին

ԹԵՍՏ. Ընտրեք ծառը և իմացեք Ձեր մասին ավելինԱրմատները կարող են շատ բան պատմել Ձեր մասին։ Ընտրեք այն ծառը, որի արմատները ամենաշատը գրավեց Ձեր ուշադրությունը, իսկ հետո ներքևում կարդացեք, թե ինչ է նշանակում Ձեր ընտրությունը։


1. Դուք ամուր կանգնած եք Ձեր ոտքերի վրա
Դուք երազող եք և միաժամանակ ինքնավստահ մարդ։ Դուք նախ մտածում եք շրջապատի մարդկանց մասին, նոր հետո՝ Ձեր։ Դուք զարմանալի ընկեր եք։ Շատ վստահելի և նվիրված։ Դուք չեք փորձում հասկանալ շրջապատող աշխարհը։ Այն Ձեզ դուր է գալիս այնպիսին, ինչպիսին, որ կա։


2. Դուք վճռական մարդ եք
Դուք պատրաստ եք ռիսկի գնալ և չեք վախենում պրոբլեմներից։ Դուք վայելում եք Ձեր կյանքի հետաքրքիր իրադարձությունները։ Դուք շատ եք գնահատում բոլոր նորը և միշտ ձգտում եք նոր փորձ ձեռք բերել։ Ձեզ դուր է գալիս միաժամանակ մասնակցել մի քանի նախագծերում։


3. Դուք երազող եք
Ձեզ դուր է գալիս ինքնուրույն որոշումներ կայացնել և Ձեզ դուր չի գալիս, երբ Ձեզ խորհուրդ են տալիս, թե ինչպես Ձեզ պահեք։ Դուք ունեք հետաքրքիր ներքին ուժ, որն օգնում է Ձեզ անել այն, ինչ ցանկանում եք։ Բայց զգույշ եղեք Ձեր երազանքների հետ։ Բացի դրանից, դուք շատ զգայուն մարդ եք։ Դուք այս աշխարհում փնտրում եք Ձեր կյանքի իմաստը, ինչը Ձեր մտածմունքների հիմնական թեման է։


4. Դուք անկախ մարդ եք
Դուք թուլանում եք գրքերի և ֆիլմերի օգնությամբ։ Ձեզ դուր չի գալիս երկար ժամանակ մնալ նույն տեղում կամ բավական երկար ժամանակով նույն աշխատանքում։ Դուք տարված եք ճանապարհորդություններով, որովհետև վստահ եք, որ դուք դեռ շատ բան պետք է իմանաք այս կյանքում։ Վստահեք Ձեզ։ Դուք ընդունում և սիրում եք Ձեզ այնպիսին, ինչպիսին որ կաք։ Դուք կարող եք հասնել մեծ հաջողությունների, եթե իհարկե շարունակեք հարստացնել Ձեր փորձը։


5. Դուք օրիգինալ մարդ եք
Տարօրինակ անձնավորություն եք, որովհետև դուք շատ խոցելի և շատ ուժեղ մարդ եք։ Անբուժելի ռոմանտիկ եք։ Հավատում եք իսկական սիրուն և դուք այն կշարունակեք փնտրել մինչև կյանքի վերջ։ Անհավանական ազնիվ մարդ եք։


6. Դուք միայնակ մարդ եք
Սիրում եք խախտել կանոնները և Ձեզ դուր է գալիս ամեն ինչ անել ըստ Ձեզ։ Դուք Ձեր լավագույն ընկերն եք։ Դուք գնահատում և վայելում եք միայնությունը։ Հիանում եք հաջողակ մարդկանցով։


Աղբյուր՝ MediaMag.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր