Տեսանյութ.Արամայիս Հարությունյանը դարձավ Մ-23 Եվրոպայի առաջնության չեմպիոն          Սպասվում են տեղումներ, օդի ջերմաստիճանը կբարձրանա 3-6 աստիճանով, եղանակն առաջիկա օրերին       15-ամյա աղջիկը դիմել է ոստիկանություն և հայտնել, որ վիճաբանության ընթացքում 3 անչափահաս աղջիկներ ձեռքերով մի քանի անգամ հարվածել են իրեն    

13 ապր 2018 21:00

Երեւանի կենտրոնը կլինի ցուցարարների հսկողության տակ (տեսանյութ)

Նիկոլ Փաշինյանը եւս մեկ անգամ հորդորեց փակել Ֆրանսիայի հրապարակի մուտքերը եւ ելքերը: Երեան քաղաքի կենտրոնն ամբողջությամբ պետք է լինի ցուցարարների հսկողության տակ, նշեց Փաշինյանը եւ հավելեց, որ քայլ առ քայլ բարձրանալու են վերեւ եւ փակելու են բոլոր խաչմերուկները: Նա նշեց, որ կգիշերեն Ֆրանսիայի հրապարակում:
Ինչ վերաբերում է վաղվա գործողություններին, ապա վաղը կգրավեն ՀՀԿ-ի շենքը:
Անդրադառնալով իր համերաշխության կոչին, Փաշինյանը նշեց, որ ամեն մեկն ունի իր քայլը կատարելու կարիք: Մեր օրակարգում Սերժ Սարգսյանի վարչապետությունը կանխելն է, ով չունի սրա վերաբերյալ տարաձայնություն, պետք է լինի այստեղ: Մենք պետք է ներենք իրար, ոչ թե հանուն իրար, այլ հանուն ժողովրդի: Մենք ժողովրդին հիասթափեցնելու իրավունք չունի:
Կամ իշխանափոխություն է տեղի ունենում, կամ ես հեռանում եմ քաղաքականությունից:
Փաշինյանը նշեց, որ հաղթանակի ակնկալիք ունի: Եթե մենք ուս ուսի կանգնենք, ցանկացած բռնի գործողություն կկանխենք:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր