Տեսանյութ.Արցախից բռնի տեղահանված ընտանիքների երեխաները հոգեբանական ինչ խնդիրների են բախվում          Ու քանի որ նա հայրենասեր մարդկանց անվանեց «շուն», ես էլ առաջարկում եմ՝ իրեն անվանեն «ատլախ»       ՌԴ մարզերում միգրանտներին արգելվել է աշխատել որպես տաքսու վարորդ. նրանց նկատմամբ նմանատիպ արգելքներ կարող են կիրառվել այլ ոլորտներում    

13 ապր 2018 21:52

ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը Մելիք-Ադամյանի գրասենյակում չի անցկացվի․ ինչո՞ւ են որոշել այն տեղափոխել

ՀՀԿ խորհրդի վաղվա նիստը Մելիք-Ադամյանի գրասենյակում չի անցկացվի․ ինչո՞ւ են որոշել այն տեղափոխել Factor.am-ի տեղեկություններով Հայաստանի Հանրապետական կուսակցությունը վաղվա խորհրդի նիստն անցկացնելու է ոչ թե Երևանում՝ Մելիք-Ադամյանի գլխավոր գրասենյակում, այլ Ծաղկաձորում։ Թե ինչով է պայմանավորված նման որոշումը, արդյոք ՀՀԿ-ականները որոշել են տեղափոխել խորհրդի նիստը՝ մտավախություն ունենալով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր աջակիցները կարող են արգելափակել ՀՀԿ գրասենյակի շենքը, հայտնի չէ: Մենք նիստի տեղափոխման լուրը և պատճառը ճշտելու նպատակով փորձեցինք կապ հաստատել ՀՀԿ խորհրդի մի շարք անդամների հետ։ Սակայն Գալուստ Սահակյանը, Էդուարդ Շարմազանովը, Գագիկ Մելիքյանը, Վահրամ Բաղդասարյանը և ևս մի քանի ՀՀԿ-ականներ չպատասխանեցին մեր հեռախոսազանգերին։ ՀՀԿ խորհրդի անդամ Լեռնիկ Ալեքսանյանը մեզ հետ զրույցում հնարավոր համարեց նիստի տեղափոխումը Ծաղկաձոր՝ նշելով, որ նիստի անցկացման կոնկրետ վայրի մասին պետք է տեղեկացնեն այսօր ուշ երեկոյան։ ՀՀԿ խորհրդի անդամ Ալիկ Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ չի ցանկանում այդ մասին խոսել։ Իսկ ՀՀԿ կազմակերպչական հանձնաժողովի նախագահ Ռուբեն Թադևոսյանն ասաց, որ դեռ չեն որոշել։ 

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/46113.html

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր