Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

19 ապր 2018 19:14

Որ մատին է հարկավոր մատանի կրել՝ հաջողություն, սեր և բարեկեցություն ունենալու համար

Dailyhoro.ru-ն գրում է, որ մատները կենսական էներգիայի կուտակման վայր են։ Իմանալով՝ որ մատին է հարկավոր կրել մատանին, կարող եք ուժեղացնել կենսաբանական դաշտը և ստանալ այն, ինչ ցանկանում եք։
 
Մատանին, որը կրում եք բութ մատին, նպաստում է ֆիզիկական առողջությանը և ուժերի արագ վերականգնմանը։ Եթե ցանկանում եք հաղթահարել քրոնիկական հիվանդությունը, խորհուրդ է տրվում արծաթյա մատանի կրել առանց քարերի։
 
Ցուցամատին խորհուրդ է տրվում մատանի կրել, երբ ցանկանում եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ նոր աշխատանք եք փնտրում։ Սա օգնում է մեծացնել ազդեցությունը մարդկանց վրա և սեփական ինքնավստահությունը։
 
Միջնամատին հարկավոր է մատանի կրել, եթե ցանկանում եք գրավել որևէ մեկին և ամուր հարաբերություններ կառուցել։ Ազնիվ մետաղներից պատրաստված մատանիներն օգնում են ուշադրություն գրավել, մեծացնել զգացմունքայնությունը։
 
Հարստություն գրավել կօգնի ոսկե մատանին, որը կրում եք մատնեմատին։ Հենց այս էներգետիկ հոսքն է «պատասխանատու» նյութական ոլորտում հաջողության հասնելու համար։
 
Ճկույթին մատանի կարող եք կրել ինտուիցիան լավացնելու, կենսաբանական դաշտը ներդաշնակության հասցնելու և շրջապատող աշխարհն ավելի խորն ընկալելու նպատակով։ Այս մատին խորհուրդ չի տրվում ոսկյա մատանի կրել։




Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր