Դոլարն էժանացել է, ռուբլին՝ թանկացել, ինչ փոխարժեքներ են սահմանվել ապրիլի 2-ի համար          ՔՊ-ականները «սարքել» են Վիլեն Գաբրիելյանի գլխին ․ կքննարկվի մյուսների հարցը․«Հրապարակ»       Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը կրկին ԱԺ կգնա․ «Հրապարակ»    

28 հոկ 2024 14:07

Որ մատին է հարկավոր կրել մատանի՝ հաջողություն, սեր և բարեկեցություն ունենալու համար

Որ մատին է հարկավոր կրել մատանի՝ հաջողություն, սեր և բարեկեցություն ունենալու համարՄատները կենսական էներգիայի կուտակման վայր են։ Իմանալով՝ որ մատին է հարկավոր կրել մատանին, կարող եք ուժեղացնել կենսաբանական դաշտը և ստանալ այն, ինչ ցանկանում եք։

Մատանին, որը կրում եք բութ մատին, նպաստում է ֆիզիկական առողջությանը և ուժերի արագ վերականգնմանը։ Եթե ցանկանում եք հաղթահարել քրոնիկական հիվանդությունը, խորհուրդ է տրվում արծաթյա մատանի կրել առանց քարերի։

Ցուցամատին խորհուրդ է տրվում մատանի կրել, երբ ցանկանում եք բարձրանալ կարիերայի աստիճաններով կամ նոր աշխատանք եք փնտրում։ Սա օգնում է մեծացնել ազդեցությունը մարդկանց վրա և սեփական ինքնավստահությունը։
Միջնամատին հարկավոր է մատանի կրել, եթե ցանկանում եք գրավել որևէ մեկին և ամուր հարաբերություններ կառուցել։ Ազնիվ մետաղներից պատրաստված մատանիներն օգնում են ուշադրություն գրավել, մեծացնել զգացմունքայնությունը։

Հարստություն գրավել կօգնի ոսկե մատանին, որը կրում եք մատնեմատին։ Հենց այս էներգետիկ հոսքն է «պատասխանատու» նյութական ոլորտում հաջողության հասնելու համար։

Ճկույթին մատանի կարող եք կրել ինտուիցիան լավացնելու, կենսաբանական դաշտը ներդաշնակության հասցնելու և շրջապատող աշխարհն ավելի խորն ընկալելու նպատակով։ Այս մատին խորհուրդ չի տրվում ոսկյա մատանի կրել։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր