Ուժեղացված հսկողություն Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս պահին Ծաղկաձորի «Գոլդեն փելես» հյուրանոցի ճանապարհը, որտեղ, ըստ նախնական տվյալների, քիչ հետո կմեկնարկի ՀՀԿ խորհրդի նիստը, վերահսկվում է ճանապարհային ոստիկանության կողմից: Դեպի այն բլուրը տանող հատվածը, որտեղ հյուրանոցն է տեղակայված, մեքենաների համար նախատեսված անցակետի մոտ, ոստիկանության եւ անվտանգության աշխատակիցներ են հավաքված: Նրանք ստուգում են ներս մտնող բոլոր մեքենաները:
Քիչ առաջ դեպի հյուրանոցի կողմ շարժվեց Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի մեքենան:
«Ա1+»-ը ճանապարհային ոստիկաններից փորձեց ճշտել, թե ինչի համար են փակել ճանապարհը, նրանք հրաժարվեցին որեւէ հարցի պատասպանել:
Այսօրվա ՀՀԿ խորհրդի նիստում կուսակցությունը պաշտոնապես հայտարարելու է վարչապետի իր թեկնածուի անունը, որի մասին արդեն խոսվել է անցած ԳՄ նիստի ժամանակ, այն է՝ Սերժ Սարգսյանի անունը: