Արդյո՞ք Արցախի տարածքի և ժողովրդի նկատմամբ Ադրբեջանն ունի որևէ իրավունք          Հրապարակում եմ փաստ,թե ինչպես են արյունով պահված հողերը հանձնվել Ադրբեջանին       Եթե կրկին փորձեն վերակենդանացնել հայկական ֆաշիզմը, ապա կկործանվեն.Ադրբեջանը թույլ չի տա Հայաստանին՝ վերականգնել իր ռազմական և քաղաքական ռեսուրսները. . Ադրբեջանի անվտանգության խորհրդի ղեկավար    

14 ապր 2018 14:15

«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի՝ այլ խրամատում գտնվելու». Քոքոբելյանն ու իր թիմը միացան Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

«Որևէ մեկը բարոյական իրավունք չունի՝ այլ խրամատում գտնվելու». Քոքոբելյանն ու իր թիմը միացան Նիկոլ Փաշինյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ«Ազատ դեմոկրատներ» կուսակցության նախագահ Խաչատուր Քոքոբելյանը կուսակցության այլ անդամների հետ այցելեց Ֆրանսիայի հրապարակ։ Նա ողջագուրվեց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախագահ Նիկոլ Փաշինյանի հետ, զրուցեց նրա հետ, որից հետո լրագրողների հետ զրույցում ասաց, որ իրենց զորակցությունն են հայտնում Ֆրանսիայի երեկվանից կատարվող գործողոթյուններին, և «խաղաղ, ժողովրդավար գործիքներով պայքարելու են այն ամենի դեմ, ինչն այսօր Հայաստանում խոչընդոտ է հանդիսանում հիմնական մարտահրավերները լուծելու համար»։
«Ոչ միայն մենք, այլ նաև հասարակության լայն աջակցություն կլինի։ Սա մեկ-երկու օրվա պայքար չի լինելու, երկարատև պայքար է լինելու, և նոր չէ, որ մենք պայքարում ենք։ Որևէ հուսախաբության խնդիր չեմ տեսնում, կարծում եմ՝ պետք է զինվել համբերությամբ և պայքարել, որպեսզի ունենանք անկաշկանդ հանրապետություն»,- ասաց նա։
Հարցին՝ երեկվա բազմամարդ հանրահավա՞քն էր պատճառը, որ որոշեցին միանալ Փաշինյանին, նա բացասական պատասխան տվեց. «Բնականաբար, ոչ, մինչ այդ էլ առիթ է եղել, ես հանդիպել եմ Փաշինյանին իր քայլերթի ժամանակ, և բացարձակապես անսպասելի բան չկար ո՛չ երեկվա հանրահավաքի, ո՛չ վաղը չէ մյուս օրը, եթե սակավաթիվ լինի։ Երկարատև պայքարի ժամանակ տարբեր փուլեր են լինում, և պետք է մենք պատրաստ լինենք, առնվազն քաղաքական գործիչները դրան պետք է պատրաստ լինեն։ Ես չեմ պատկերացնում որևէ ընդդիմադիր հայացքների տեր մարդ, ով այսօր չպետք է գա այս հրապարակ»։
Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ է ակնկալում՝ ընդդիմությունից ո՞վ կգա։ «Ես կարծում եմ՝ դա երկրորդական է, բոլորը կմիանան։ Չի կարելի տարանջատել, մենք այդ փուլն էլ ենք ապրել և համոզվել, որ դա անարդյունավետ է։ Ընդդիմությունն այդքան ներուժ չունի՝ առանձին-առանձին գործելու, ընդդիմությունն ուղղակի պարտադրված է՝ ժողովրդի ընդդիմադիր հատվածի հետ միասին, իսկ դա ՀՀ-ի ճնշող մեծամասնությունն է, միահամուռ գործելու»,- ի պատասխան՝ ասաց նա։
Դիտարկմանը՝ կարծում է՝ ընդդիմադիրները կմոռանա՞ն նախկինում եղածը, նա այսպես արձագանքեց. «Կարծում եմ՝ կա խնդիր, և այդ խնդիրը լուծելու անհրաժեշտություն ունի։ Այսօր ՀՀ քաղաքացին ամենաէլեմենտար, օրհասական խնդիրների լուծման անհրաժեշտություն ունի, և որևէ մեկը բարոյական իրավունք չունի՝ այլ խրամատում գտնվելու»։
Նա նշեց, որ ցանկացած պայքարի ձև, որը ժողովրդավարական գործիքներից է օգտվում, խաղաղ է, իրենց կողմից ընդունելու է. «Այլ ճանապարհ ընդդիմությունը չունի, քան խաղաղ գործիքակազմից օգտվելը, և սա այդ գործիքներից մեկն է»։
Նա հավելեց, որ մնալու են Ֆրանսիայի հրապարակում. «Մեզ կմիանան նաև մեր համակիրները, և այդտեղ որևէ արտառոց բան չեմ տեսնում»։
Հիշեցնենք, որ երեկ Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանը կոչ էր արել ընդդիմադիր դաշտին մոռանալ նախկինում եղածը և միասին պայքարել Սերժ Սարգսյանի երրորդ ժամկետի դեմ։ Փաշինյանի առաջարկին նախ արձագանքեց Րաֆֆի Հովհաննիսյանը, ապա նաև «Ազատ դեմոկրատները»՝ Խաչատուր Քոքոբելյանի գլխավորությամբ։


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր