Նիկոլ Փաշինյանը փորձում է եկեղեցուն տնտեսական որոշակի հարված տալ, որ կարողանա կառավարել, բայց չի կարողանում հասնել իր նպատակին          Ամանորյա կերուխումից հետո ինչպես արագ վերականգնել օրգանիզմը       Հունվարի 12-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

16 ապր 2018 18:07

Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը միացան վիրավոր Փաշինյանին. «Ելք»-ը Բաղրամյանում է

Արամ Սարգսյանն ու Էդմոն Մարուքյանը միացան վիրավոր Փաշինյանին. «Ելք»-ը Բաղրամյանում էԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար, «Իմ քայլը» նախաձեռնության առաջնորդ Նիկոլ Փաշինյանը, դուրս գալով «Նաիրի» բժշկական կենտրոնից, ուղևորվեց Բաղրամյան պողոտա և միացավ ցուցարարներին:
Բաղրամյան պողոտա են եկել նաև ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավորներ Էդմոն Մարուքյանը, Արամ Սարգսյանը, Գևորգ Գորգիսյանն ու Մանե Թանդիլյանը։
Հիշեցնենք՝ նրանք չէին միացել Փաշինյանի շարժմանը, բայց հայտարարել էին, որ «եթե իրենց որևէ գործընկերոջ քթից արյուն գա, տեղում կլինեն»։
Լրագրողների դիտարկմանը, թե արդյոք այս քայլով իրենք ցույց են տալիս, որ միանում են «Քաղաքացիական պայմանագրին», Էդմոն Մարուքյանն ասաց.
«Դա նշանակում է՝ բոլորս այստեղ ենք, որ բռնություն չլինի»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր