Արմավիրի մարզում թեյնիկի եռացած ջուրը լցվել է 2-ամյա երեխայի վրա, նրա վիճակը ծանր է          Զովունի-Եղվարդ ճանապարհին բшխվել են «Honda»-ն ու «ՎԱԶ 2121»-ը, վիրшվորների մեջ կան երեխաներ       Ձյուն, բուք, մերկասառույց, ՀՀ տարածքում կան բազմաթիվ փակ ավտոճանապարհներ    

20 ապր 2018 15:49

«Հանենք գցենք դուրս». Ոստիկանը՝ փողոցը փակած կին վարորդին

«Հանենք գցենք դուրս». Ոստիկանը՝ փողոցը փակած կին վարորդինԱրշակունյաց պողոտայում վարորդները մեկը մյուսի հետեւից շրջում են իրենց մեքենաները երթեւեկելի գոտում ու կայանում: Ոստիկանները հերթով դուրս են բերում մեքենաները կամ վարորդներին: Մեքենաներից մեկի վարորդին՝ Միքայել Ավետիսյանին բռնի ուժով մեքենայից դուրս բերելով՝ տարան ոստիկանության Շենգավիթի բաժին:
Մեքենաներից մեկը, որը դարձյալ այսպես ասած «թարս» էր կայանել, ոստիկանները մոտեցան, փորձեցին բացել դռները, վարորդը ստիպված քշեց եւ անցավ: Ավելի ուշ Nissan մակնիշի մի մեքենա, որի վարորդը կին էր՝ Ինեսսա անունով, շրջեց իր մեքենան եւ հրաժարվեց շարժվել: Ոստիկանները սկզբում մտան նրա մեքենան, փորձեցին կին վարորդին բռնի դուրս բերել, հետո որոշեցին համոզելով դա անել: Վարորդն ասում էր՝ իմ մեքենայի բոլոր դռները փակեք, դուրս գամ, ոստիկանները դռներից մեկը փորձում էին բաց պահել, որ չենթարկվելու դեպքում մտնեին մեքենա եւ դուրս բերեին վարորդին:
Ոստիկաններից մեկը հորդորեց՝ «Հանենք գցենք դուրս»: Այնուամենայնիվ, մի որոշ ժամանակ բանակցություններից հետո վարորդն ինքնակամ հեռացավ՝ ծափերի ու սուլոցների ներքո: 



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր