Որևէ հաշվառվում չի փոփոխվում մինչև դրա վերաբերյալ գրավոր դիմում չի լինում՝ կամ հաշվառվողի, կամ սեփականատիրոջ կողմից          Միջին թոշակը, որը կազմում է մոտ 50 հազար դրամ, նույնիսկ մի փոքր բարձրանալու դեպքում չի հավասարվի նվազագույն կենսապահովման զամբյուղին       Չնայած տարիներ տևող պատերազմին, Ռուսաստանին չի հաջողվել օկուպացնել Ուկրաինան և մեզ համար դա հաղթանակ է    

21 ապր 2018 21:30

Ազնավուրը հրավիրում է բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ

Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ իր ուղերձն է հղել Շառլ Ազնավուրը: Մեծ շանսոնյեի ֆեյսբուքյան պաշտոնական էջում հետեւյալ գրառումն է հրապարակվել.
«Անգամ եթե աշխատանքային պարտավորությունների բերումով ես հեռու եմ գտնվում, սիրտս միշտ Հայաստանում է։
Ես շատ անհանգիստ եմ եւ մտահոգված Հայաստանում ստեղծված իրավիճակով։ Հրավիրում եմ բոլոր կողմերին հավաքվել քննարկումների սեղանի շուրջ՝ որևէ լուծում գտնելու եւ ցանկացած տեսակի բռնությունից խուսափելու համար։ Յուրաքանչյուրը պետք է զիջումների գնա, որպեսզի պահպանի ազգի միասնությունը՝ հավատարիմ մնալով մեզ համար այդքան կարեւոր մարդասիրական ու ժողովրդավարական արժեքներին։
Մեծագույն ցանկությունս է, որ հայ երիտասարդները գտնեն իրենց տեղը եւ կայանան զարգացած ու խաղաղ Հայաստանում»:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր