ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանի եղբորը մեղադրանք առաջադրվեց, նա տնային կալանքի տակ է          Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի ստորագրած փաստաթղթերը որևէ իրավական ուժ չունեն և խաղաղություն չեն բերի Հարավային Կովկասին       Սպիտակ-Գյումրի ճանապարհին «Լադա»-ն բախվել է կամրջի բետոնե արգելապատնեշներին և գլխիվայր հայտնվել ձորում, կան տուժածներ    

23 ապր 2018 14:30

Իրականում ինչ նպատակով է Կարեն Կարապետյանը գնում Փաշինյանի մոտ

Առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանը այսօր հայտնեց, որ գնում է Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման և դիմել է դատախազությանը՝ պատգամավորների կալանավորման միջնորդությունը հետ վերցնելու համար: Սակայն ArmLur.am-ի տեղեկություններով, բանակցությունների նպատակը ոչ միայն ստեղծված իրավիճակից ելքեր գտնելն է, այլև առաջին փոխվարչապետը ցանկանում է բանակցել ամենաշատը վաղվա համար, որպեսզի իշխանությունը արտերկրից եկած հյուրերի մոտ խայտառակ չլինի:
Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանը նպատակ ուներ ապրիլի 24-ին ևս երթ անցկացնել ու գնալ Ծիծեռնակաբերդ, սակայն իշխանությունները չեն ցանկանում, որ վաղը նմանպատկեր ստեղծվի: Թե Նիկոլ Փաշինյանն ինչ կասի վաղվա մասին, հստակ չէ, սակայն նա ևս մեկ անգամ ընդգծել է, որ  պատրաստ է բանակցել միայն Սերժ Սարգսյանի հրաժարականի շուրջ: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր