Հունվարի 29-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Մաղթում եմ մեզ բոլորիս, որ մոտ ապագայում մեր առյուծ բանակը ձեռք բերի առյուծ ղեկավարներ       Եռաբլուր ենք եկել, մեր խոնարհումը բերենք զnhված մեր զավակների hիշատակին, աղոթելու մեր հայրենիքի խաղաղ ու ապահով կյանքի համար    

23 ապր 2018 16:35

Ցուցարարները շամպայն բացեցին. Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ «հաղթել ենք»

Ցուցարարները շամպայն բացեցին. Նիկոլ Փաշինյանն էլ հայտարարեց՝ «հաղթել ենք»Ինչպես հայտնի է, այսօր ԱԺ պատգամավորներ Նիկոլ Փաշինյանին, Սասուն Միքայելյանին և Արարատ Միրզոյանին ազատ արձակեցին, և նրանք միացան ցուցարարներին Տիգրան Մեծ փողոցում:
Քիչ առաջ մարդկանցից մեկը մոտեցավ Նիկոլ Փաշինյանին և շամպայն բացեց՝ շնորհավորելով հաղթանակի համար: Ն. Փաշինյանն էլ հայտարարեց՝ «մենք հաղթել ենք, ժողովուրդ»:
Լրագրողներից մեկի հարցին, թե արդյո՞ք նա հանդիպել է առաջին փոխվարչապետ Կարեն Կարապետյանին՝ Ն. Փաշինյանն այսպես պատասխանեց. «Այո, նա եկել է իմ խուց: Այսօր երեկոյան այս մասին կխոսենք»:
Նա վստահեցրեց, որ իր կողմից առաջ քաշված 4 կետերը ուժի մեջ են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր