Մայիսի 19-ին, ժամը 12 00 «Հայացք» մամուլի ակումբի հյուրերն են          Եթե Սյունիքին վտանգ սպառնա, ապա Իրանը զորք կուղարկի Հայաստան, պարսիկները ոչ ոքի չեն հարցնի       Եվրոպական խորհրդարանում հայ գերիների հարցի քննարկմանն դեմ Ադրբեջանը լոբբիստական գործունեություն է ծավալում    

24 ապր 2018 13:18

Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձը

Ինչպես կարող է Թրամփը ճշմարտությունն ասել Հայոց ցեղասպանության մասին. CNN-ի անդրադարձըCNN հեռուստաընկերության ինտերնետային կայքը ծավալուն հոդված է հրապարակել Հայոց ցեղասպանության մասին, որում անդրադարձ է կատարել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կողմից Ցեղասպանությունը ճանաչելու անհրաժեշտությանն ու դրա հավանականությանը:
Հոդվածում նշվում է, որ երկար տարիների ընթացքում ԱՄՆ հայ համայնքը այդ երկրի նախագահներին կոչ է արել Օսմանյան կայսրությունում 1915թ. 1.5 միլիոն հայերի զանգվածային կոտորածը պաշտոնապես ճանաչել որպես ցեղասպանություն, սակայն այդ քայլին գնալու նրանց անկարողությունը տասնամյակներ շարունակ եղել է ամերիկյան քաղաքականության առանձնահատկությունը: «Եվ ամեն դեպքում մեկ նախագահ կա, ով կարող է տրամադրված լինել ճշմարտությունն ասելու այն դեպքում, երբ նրա նախորդները հրաժարվել են դրանից: Այդ նախագահը Դոնալդ Թրամփն է: Դա պայմանավորված է երկու հանգամանքով: Նրա համար միևնույն է, թե այլ երկրները ինչ են մտածում իր վարած արտաքին քաղաքականության մասին, և նա ցանկանում է անել քայլեր, որոնք, իր կարծիքով, չեն կարողացել անել իր նախորդները»,- ասված է հոդվածում:
Հոդվածագիրը շեշտում է` հասկանալի են պատճառները, թե ինչու Թրամփը պետք է գնա այդ քայլին: Նշվում է, որ այդպիսով նա կհարգի պատմական փաստերը, կաջակցի ազգային արժեքներին: «Այդ քայլով կյանքի կկոչվի նաև ամերիկյան հասարակության կարևորագույն ընտրազանգվածի կոչը: ԱՄՆ-ում ապրում է շուրջ 1.5 միլիոն հայ, ԱՄՆ հայկական համայնքը Հայաստանի սահմաններից դուրս երկրորդ ամենամեծ համայնքն է: Սակայն այս պատճառները միշտ եղել են, և ԱՄՆ բոլոր նախագահները դրանք հասկացել են: Նրանք նաև հասկացել են, որ նման քայլը կզայրացնի Ցեղասպանության փաստը վճռականորեն ժխտող Թուրքիային, որն ԱՄՆ-ի կարևորագույն դաշնակիցներից է»,- ասված է հոդվածում:
Նշվում է, որ մինչ այս պահը Դոնալդ Թրամփի աշխատակազմը հետևել է ձևավորված ավանդույթին և քայլեր չի ձեռնարկել Ցեղասպանությունը դատապարտող հայտարարություն ընդունելու ուղղությամբ: «Անցյալ տարի Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ Դոնալդ Թրամփի ուղերձը, ինչպես և նախկին նմանատիպ ուղերձները համարժեք չեն Ցեղասպանության ճանաչմանը: Սակայն եկել է ժամանակը, որպեսզի Դոնալդ Թրամփը հանդես գա Հայոց ցեղասպանությունը ճանաչելու նախաձեռնությամբ: Առաջին հերթին Թուրքիայի վերջին գործողությունները դեմ են ազգային անվտանգության տեսանկյունից մեզ համար կարևոր նպատակներին, որոնք մենք նրանց առաջ դրել ենք: Նրանք ռազմական գործողություններ սկսեցին Սիրիայի քրդերի դեմ, որոնց մենք աջակցում էինք, և որոնք մեզ օգնեցին հաջող պայքար մղել «Իսլամական պետության» դեմ Սիրիայի տարածքում»,- ասված է CNN-ի հոդվածում:


Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր