Հունիսի 9-ին կդադարեցվի հետևյալ հասցեների գազամատակարարումը          Հունիսի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը       «Honda Elysion»-ը բшխվել է կայանված «Audi»-ին և «BMW»-ին, կա վիրшվոր    

25 ապր 2018 11:33

ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանի հրաժարականին պետք է հաջորդի կուսակցության հրաժարականը իշխանությունից. Անուշավան Դանիելյան

Երկրում ստեղծված իրավիճակի շուրջ, Hayacq.com-ի հետ զրույցում, ԼՂՀ նախկին վարչապետ Անուշավան Դանիելյանը նշեց, որ պետք չէ ձգձգել իշխանության փոխանցումը և հանրապետությունում կյանքը պետք է վերադառնա բնականոն հունին. «Ինչպես Սերժ Սարգսյանի հրաժարականին հաջորդեց դե յուրե կառավարության հրաժարականը, այդպես էլ իշխող կառավարության, ՀՀԿ-ի առաջնորդ Սերժ Սարգսյանի հրաժարականին բնականաբար պետք է հաջորդի կուսակցության հրաժարականը իշխանությունից, այսպես ասած՝ դե մորալե:
Եվ այսօր անմտություն է կառչել սահմանադրական դրույթներից կամ թաքնվելով օրենքի տառի հետևում տարբեր պատրվակներով ձգձգել իշխանության փոխանցումը:
Հարկավոր է անհապաղ, առանց ամբիցիաների սկսել իշխանության փոխանցումը և կյանքը հանրապետությունում վերադարձնել բնականոն հունի մեջ»,- ասաց Անուշավան Դանիելյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր