Եվրամիությունը չի մերժում, բայց չի էլ տալիս. ՔՊ-ում հիասթափված են. «Ժողովուրդ»          Ինչ պայքար է ընթանում ՔՊ-ի ներսում. ով ում դեմ է աշխատում. «Ժողովուրդ»       «Ռազբորկա», կրակոցներ Գորիսում. գլխավոր հերոսներից մեկը ՔՊ-ական համայնքապետի ազգականն է․ «Հրապարակ»    

26 ապր 2018 11:33

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքներում տուժած 6 քաղաքացի. մեկի վիճակը ծանր է

Երևանի հիվանդանոցներում բուժվում է հավաքներում տուժած 6 քաղաքացի. մեկի վիճակը ծանր էԵրևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարության հասարակայնության հետ կապերի բաժինը։
Հաղորդագրության մեջ նշված է. «Ապրիլի 25-ին, ժամը 18։30-ի դրությամբ Երևանի բժշկական կենտրոններում բուժվում է հանրահավաքների ընթացքում տարբեր օրերին տուժած 6 քաղաքացի։
Երեկ«Էրեբունի» բժշկական կենտրոն է ընդունվել երեք քաղաքացի։ Նրանցից 2-ն առաջին բուժօգնությունը ստանալուց հետո դուրս են գրվել։ Մյուս տուժածի մոր տեղեկացմամբ՝ նրան գտել են անգիտակից վիճակում։ Կատարվել են անհրաժեշտ հետազոտություններ։ Մասնագետների գնահատմամբ վիճակը ծանր է։    
Մյուս 5 տուժածի վիճակը բավարար է։ Բոլորը ստանում են անհրաժեշտ բուժում, գտնվում են բժիշկների աչալուրջ հսկողության ներքո»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր