«Գազպրոմ Արմենիա» ընկերության հայտարարությունը վճարման ընթացակարգի մասին          Վենսը եվրոպացիներին կոչ է արել լուրջ վերաբերվել Միացյալ Նահանգների նախագահին       Հունվարի 9-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը    

26 ապր 2018 16:00

Շառլ Ազնավուրը ժամանել է Փարիզ

Ֆրանսիահայ շանսոնյե Շառլ Ազնավուրի ինքնազգացողությունը կարգավորվել է, հինգշաբթի նա մեկնել է Փարիզ Ռուսաստանում համերգի չեղարկումից հետո։ Այս մասին հայտնել են երգչի ներկայացուցիչները, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»–ն։
Հարցին, թե կմնա շանսոնյեն Փարիզի հիվանդանոցում, Ազնավուրի ներկայացուցիչը ասել է, որ նման անհրաժեշտություն չկա։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ 93-ամյա ֆրանսիահայ երգիչ Շառլ Ազնավուրի համերգը Սանկտ Պետերբուրգում չեղարկվել էր ինքնազգացողության վատթարացման պատճառով։ Բժիշկները նրա մոտ ախտորոշել էին մեջքի հատվածում մկանների սպազմ։ 
Ազնավուրի շրջապատից հայտնել են, որ Սանկտ Պետերբուրգի համերգը տեղափոխվել է հաջորդ տարվա ապրիլ, քանի որ երգչի այս տարվա գրաֆիկում ազատ տեղեր չեն եղել։ Նշենք, որ այդ համերգից հետո ապրիլի 28-ին  Մոսկվայում՝ Կրեմլյան պալատում նախատեսված էր երգչի ելույթը։ Դրա ամսաթվի հնարավոր տեղափոխման մասին ոչ մի հաղորդագրություն դեռեւս չկա։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր