Առաջին անգամ Հայաստանի և Ադրբեջանի միջև, չորս գյուղերի հատվածում, գոյություն կունենա սահմանազատված պետական սահման          Տեսանյութ.Փարիզում տղամարդը ներխուժել է Իրանի հյուպատոսության շենք և սպառնացել պայթեցնել իրեն. տղամարդուն ձերբակալել են       Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը    

27 ապր 2018 16:00

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է

Այսօր Քյարամ Սլոյանի ծննդյան օրն էԱյսօր ապրիլյան պատերազմի հերոս Քյարամ Սլոյանի ծննդյան օրն է: Ժամկետային զինծառայող, ազգությամբ եզդի Քյարամը կդառնար 22 տարեկան:
Գնդացրորդ Քյարամը քառօրյա պատերազմի առաջին զոհերից էր: Ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա–ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի ողջ երկայնքով հակառակորդի ձեռնարկած հարձակմանը առաջին դիմադրողներից էին հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված մարտական հենակետերից մեկի տղաները: Կապիտան Արմենակ Ուրֆանյանն իր անձնակազմի հետ հետ միասին կարողացել է երկու անգամ ետ մղել հակառակորդի գրոհը: Երբ կապիտանը հասկացել է, որ այլևս դիմադրելն անհնար է քանակով ու ռազմական տեխնիկայով զինված թշնամուն, կրակը վերցնելով իր վրա՝ զինվորներին հետ նահանջելու հրաման է տվել, սակայն զինվորները՝ Քյարամ Սլոյանը, Ռոբերտ Աբաջյանը, Անդրանիկ Զոհրաբյանը չեն նահանջել, պայքարել են մինչև վերջ և զոհվել իրենց հրամանատարի հետ:
Քյարամ Սլոյանը ծնվել է 1996 Արագածոտնի մարզի Արտաշավան գյուղում: Երազում էր բանակից վերադառանալուց հետո հայրական տունը վերանորոգեր, ծնողներին ու եղբայրներին թև ու թիկունք լիներ: Այսօր Քյարամի երազանքն իրականություն է դարձել, տարբեր կազմակերպությունների, անհատների աջակցության շնորհիվ տունը վերանորոգվել է, իսկ տան մի հատվածում էլ Քյարամի անկյունն է, որտեղ նրա անձնական իրերն են, շքանշանները, տպագրված նյութեր ու այն ամենը, ինչը կապված է Քյարամ Սլոյանի հերոսական ճանապարհի հետ:
Ապրիլյան պատերազմի հերոսին հարազատները, ընկերները բնութագրում են որպես համեստ, զուսպ, բարի անձնավորություն, սակայն ոչ մեկին չի զարմացրել այն, որ այդ «զուսպ ու համեստ» տղան նման հերոսական քայլի կգնար: Քյարամի հայրը մասնակցել է Արցախյան պատերազմին և այդ հայրենասիրությունը հորից էր ժառանգել:
2016 թվականի մայիսի 28-ին Քյարամ Սլոյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի Հայաստանի Հանրապետության պետական շքանշանով։
Նշենք, որ ապրիլյան մարտական գործողությունների ժամանակ զոհվել են ազգությամբ եզդի Քյարամ Սլոյանը, Բորիս Օզմանյանը, Համլետ Հաջոյանը:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր