ՀՅԴ ԳՄ ներկայացուցիչ․ «Կարծում ենք, առաջադրման դեպքում կպաշտպանենք Փաշինյանի թեկնածությունը»

Նախօրեին, հիշեցնենք, Դաշնակցությունը հայտարարությամբ էր հանդես եկել՝ առաջարկելով վարչապետի ընտրության հարցով մայիսի 1-ին նշանակված ԱԺ հատուկ նիստին ընդառաջ խորհրդարանական բոլոր խմբակցությունների մասնակցությամբ ձևավորել միասնական քաղաքական օրակարգ և համաձայնել ժողովրդի վստահությունը վայելող միասնական թեկնածուի շուրջ, ով պետք է «համախոհության հիման վրա ներկայացնի կառավարության համապատասխան կազմ և գործունեության ծրագիր»:
Ազգային ժողովի Դաշնակցություն խմբակցությունում 7 պատգամավոր է ընդգրկված:
ՀՅԴ-ն իշխանական կոալիցիան լքել է ապրիլի 25-ին: