Տեսանյութ.Հակակոռուպցիոն դատարանի բակում իրավիճակը լարվել է, ոստիկաններն ու քաղաքացիները սկսել են քաշքշել իրար          Մենք շատ արդյունավետ իշխանություն ենք, որովհետև մեր երկիրը դուրս ենք բերել թակարդից       «Ուժեղ Հայաստան» կուսակցության ձերբակալված համակիրներից 12-ի նկատմամբ կիրառվել է տնային կալանք    

30 ապր 2018 18:30

Առաջադրումների ժամկետն ավարտվեց. Վարչապետի միակ թեկնածուն Նիկոլ Փաշինյանն է

Հայաստանի վարչապետի պաշտոնում առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանը:
«ՀՀ Ազգային ժողովի «Ելք» խմբակցությունը Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 149-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ վարչապետի թեկնածու է առաջադրել Նիկոլ Վովայի Փաշինյանին: Այլ թեկնածություններ չեն առաջադրվել»,-ասված է ԱԺ մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Թեկնածու առաջադրելու ժամկետն ավարտվեց այսօր՝ ժամը 18.00-ին: Ըստ Սահմանադրության 149-րդ հոդվածի վարչապետի թեկնածու առաջադրելու իրավունք ունեն ԱԺ բոլոր 4 խմբակցությունները:
Վարչապետի ընտրության հարցը ԱԺ-ն քննարկելու է մայիսի 1-ի հատուկ նիստում: ՀՀԿ խմբակցությունն արդեն հայտարարել է, որ վարչապետի թեկնածու չի առաջադրելու: ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը նշել է, որ ՝ եթե խորհրդարանում ներկայացված մյուս 3 քաղաքական ուժերը մեկ թեկնածուով հանդես գան, Հանրապետական խմբակցությունը չի խոչընդոտի, որ մայիսի 1-ին Հայաստանն ունենա վարչապետ։ «Ելք»-ը արդեն թեկնածու է առաջադրել Նիկոլ Փաշինյանի թեկնածությունը: ՀՅԴ-ն առաջարկել է բոլոր խմբակցություններին վարչապետի միասնական թեկնածու առաջադրել Նիկոլ Փաշինյանին, իսկ «Ծառուկյան» դաշինքը որոշել է սատարել «ժողովրդի թեկնածուին»:
Նշենք, որ ԱԺ-ում ՀՀԿ-ն ունի 58 մանդատ, «Ծառուկյան» դաշինքը՝ 31, «Ելք»-ը՝ 9, ՀՅԴ-ն 7 մանդատ: Վարչապետի ընտրության համար անհրաժեշտ է 53 ձայն:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր