Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք          Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս       Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ    

01 մայիս 2018 10:20

ՀՀԿ-ն անցել է «տեռորի»՝ նախապատրաստվում են արտահերթ ԱԺ ընտրությունների. «Ժամանակ»

ՀՀԿ-ն անցել է «տեռորի»՝ նախապատրաստվում են արտահերթ ԱԺ ընտրությունների. «Ժամանակ»«Ժամանակ» թերթը գրում է. «Համահայկական ընդվզման այս օրերին ՀՀԿ-ն զուգահեռ անցել է ցուցակներ ճշգրտելու գործին։ Մասնավորապես ինչ-որ անձինք ներկայանալով ՀՀԿ-ից՝ ցուցակները ձեռքներին շրջում են շենքերով, մտնում մարդկանց բնակարաններ ու հարցուփորձ անում։
Այդ անձինք հիմնականում գնում են նրանց բնակարանները, որտեղ երկրից բացակայողներ կան և ճշգրտում են՝ վերադարձել են, թե ոչ։ «Երեկ մի կին էր եկել, ընտրական ցուցակներ էին ձեռքը։ Եկավ, ներկայացավ ու ասաց, որ ՀՀԿ-ի համար ցուցակներ են ճշգրտում։ Հարցրեց, թե տալս հիմա երկրում է, թե ոչ։ Իմ ճշտող հարցին, թե իրենց ինչին է պետք, հստակ պատասխան չտվեց այդ կինը, բայց ակնարկեց, որ, ըստ էության, ՀՀԿ-ն ուզում է ցուցակներ թարմացնի, երկրից բացակայող անձանց հստակ թիվ իմանա ու նրանց օգտին ձայն ապահովի առաջիկայում»,- «Ժամանակ»-ի հետ զրույցում ասաց այն կինը, ում բնակարան այցելել էին։
 
Մի շարք ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացրած «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ նախագահ Դանիել Իոաննիսյանը սա բացատրում է նրանով, որ կուսակցությունները, հատկապես ՀՀԿ-ն ինտենսիվ սկսել են նախապատրաստվել արտահերթ խորհրդարանական ընտրությունների, ժամանակ չեն կորցնում»։ 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր