Տեսանյութ.Մ-23 ԵԱ․ Մանվել Խաչատրյանը ժամանակից շուտ հաղթել է թուրք ըմբիշին և բրոնզե մեդալ է նվաճել          Ես՝ բանտում, դու՝ ոչ, բայց ես՝ ազատ, իսկ դու՝ ոչ. Բագրատ Սրբազանը՝ Նիկոլ Փաշինյանին       Մարտի 14-ի աստղագուշակ, ինչպիսի օր է կանխատեսվում կենդանակերպի նշանների համար    

01 մայիս 2018 19:23

Միքայել Մելքումյանը՝ Կարեն Բեքարյանին. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել, ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»

Միքայել Մելքումյանը՝ Կարեն Բեքարյանին. «Ո՞վ է ձեզ իրավունք տվել, ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»«Որևէ տեղ էմոցիաներ չեն կարող լինել, որովհետև այսօրվա և՛ քվեարկությունից, և՛ համաժողովրդական շարժումից կախված է լինելու մեր երկրի ապագան։ Երկրի ապագան պետք է սառնասիրտ և սթափ որոշել, պարո՛ն Բեքարյան։ Երբ դուք հայտարարություններ եք անում, որը քաղաքական չի, երկրորդ քաղաքական ուժին ինչ-որ ստոր, պլինտուսից ներքև հայտարարություն եք անում, թե 2 րոպե, 5 րոպե առաջ գնացիք միացաք։ Ո՞վ է ձեզ իրավունք տվել, ո՞ւմ հանձնարարությունն եք կատարում»,- այսօր ԱԺ հատուկ նիստում ՀՀ վարչապետի թեկնածուի քննարկման ժամանակ հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, ԱԺ փոխնախագահ Միքայել Մելքումյանը՝ վրդովված ՀՀԿ-ական Կարեն Բեքարյանի ելույթից։
«Ուրեմն հանգիստ մնացեք ձեր տեղում, պատասխանն էլ կստանաք մինչև վերջ»,- հայտարարեց Մելքումյանը՝ չանսալով Արփինե Հովհաննիսյանի հանդարտվելու հորդորին և Բեքարյանին մեղադրելով կրակի վրա յուղ լցնելու մեջ։
Մ. Մելքումյանը կոչ արեց խոսել թերությունների՝ դիկտատուրայի մասին։ Ըստ նրա՝ ժողորդի ալիքը սրբելու է ամեն ինչ, և միայն քաղաքական գիտակցության պայմաններում կարելի է լուծումներ գտնել։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր