Ապրիլի 22-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Լարված իրավիճակ. Ոսկեպարի ու Բաղանիսի բնակիչները փակել են միջպետական ճանապարհը       Բաքուն հայտարարել է 4 գյուղերի հանձնման, իսկ Երեւանը՝ 2,5-ի մասին    

20 փետ 2021 15:57

Կարեն Բեքարյանին ձերբակալել են պատերազմի ժամանակ տեղեկատվության կանոնները խախտելու համար ու ներկայացրել, թե բռնվել է «հանցանքից անմիջապես հետո». պաշտպան

«Քառյակ մեդիայի» համահիմնադիր, վերլուծաբան Կարեն Բեքարյանի ձերբակալման հիմքում դրված ՀՀ քրեական օրենսգրքի հոդվածների մի մասն իրավական որոշակիության շատ մեծ խնդիրներ ունեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Կարեն Բեքարյանի փաստաբան Գոռ Միքայելյանը։ 


Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ ԱԱԾ ծառայողներն երեկ խուզարկություն են իրականացրել վերլուծաբան Կարեն Բեքարյանի, ՀՀ ԱԺ աշխատակազմի նախկին ղեկավար Արա Սաղաթելյանի, ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովայի, սահմանադրագետ Գոհար Մելոյանի. քաղաքացի Մհեր Ավագյանի և Արամ Լ. Սարգսյանի բնակարանները, աշխատասենյակները, առգրավել հեռախոսներ և համակարգիչներ, ապա նրանց բերման ենթարկել: Անժելա Էլիբեգովան և Գոհար Մելոյանն ազատ են արձակվել՝ հրաժարվելով ցուցմունք տալուց, իսկ Կարեն Բեքարյանը, Արա Սաղաթելյանը, Մհեր Ավագյանը, Արամ Լ. Սարգսյանը ձերբակալվել են։


Հայտնի է, որ Ա.Սաղաթելյանին եւ Կ.Բեքարյանին կասկածում են ՀՀ քրեական օրենսգրքի 226-րդ հոդվածի, 226.2-րդ հոդվածով և 307.4-րդ հոդվածով՝ բռնության կոչեր, ազգային մոլեռանդություն տարածելու և ռազմական դրության ժամանակ տեղեկատվության շրջանառության կանոնները խախտելու մեջ։


Փաստաբան Միքայելյանը նշեց, որ նկարագրվում է արարք, որը կատարվել է պատերազմի ժամանակահատվածում, սակայն ձերբակալման հիմքերից մեկով նշվում է, թե Բեքարյանը բռնվել է հանցանքը կատարելուց անմիջապես հետո, ինչն աբսուրդ է, նման բան լինել չի կարող։
Բեքարյանին ձերբակալելու մասին որոշման դեմ պաշտպանը բողոք է ներկայացրել՝ վիճարկելով և՛ հիմնավոր կասկածը, այսինքն, որևէ հիմք չկա մտածելու, որ նման գործողություններ է արվել, և՛ ձերբակալման նպատակը, և՛ հիմքերը։


«Կարծում եմ՝ եթե դատարանն օբյեկտիվ լինի, բողոքը կբավարարվի ամբողջությամբ»,- նշեց Միքայելյանը։
Բեքարյանն ԱԱԾ-ում ցուցմունք չի տվել, կասկածանքի շուրջ դիրքորոշում է հայտնել՝ նշելով, որ դա տրամաբանությունից էլ է զուրկ։


«Այն, ինչով նրանք փորձում են պարոն Բեքարյանին կապել կասկածանքի հետ՝ տրամաբանությունից զուրկ է»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ առաջիկայում կներկայացնեն հանգամանքները, որոնք ուղղակի ծիծաղ են առաջացնում, այնպիսի հանգամանքով են փորձում կապել, որով կարող են կապել ցանկացած անձի։


Նշենք, որ երեկ ԱԱԾ աշխատակիցները շուրջ 30 րոպե թույլ չեն տվել փաստաբանին հանդիպել Բեքարյանի հետ, ինչի կապակցությամբ պաշտպանը նշեց, որ դրա վերաբերյալ հստակ որևէ բան չի ցանկանում ասել, եղել են աշխատանքային խնդիրներ, սակայն դա այնքանով ընդունելի չէ, որ կոնկրետ Բեքարյանին բերման ենթարկելն իրականացվել է այնպիսի պայմաններում, որտեղից ակնհայտ է իրավունքների սահմանափակումը, միջամտությունը և պաշտպանության իրավունքի խախտումը, ինչի հետ փաստաբանը կապում է նաև դրա հետ, կարծում է՝ այդ կերպ փորձում էին խանգարել պաշտպանության իրականացմանը։


Ինչ վերաբերում է իրականացվող խուզարկությանը, փաստաբանը տեղեկացրեց, որ ամենայն հավանականությամբ խուզարկության թույլտվության վերաբերյալ դատարանի որոշումը կբողոքարկվի, խուզարկության ընթացքում առգրավել են հիմնականում էլեկտրական սարքավորումներ, կապի միջոցներ և այնպիսի սարքեր, որոնց մեջ կարող է ինֆորմացիա պարունակել։


«Տրամաբանական է, որ դատարանը կարող է թույլատրել առգրավել մարդու հեռախոսը, համակարգիչն այն դեպքում, երբ դրանում կան տեղեկություններ, բայց երբևէ տրամաբանական չի կարող համարվել, որ ասեն՝ ինչ ուզում եք գնացեք առգրավեք, հետո կպարզեք տեղեկություններ կան, թե ոչ։ Դատարանը թույլատրել է այդպիսի տեղեկություններ պարունակող սարքերը, թղթերն առգրավվելու, բայց առգրավել են բոլոր հնարավոր իրերը, բոլոր միջոցները՝ առանց անդրադառնալու, թե արդյո՞ք այդ սարքը կարող է նման ինֆորմացիա պարունակել, թե ոչ»,- նշեց Միքայելյանը։


Նշենք, որ թե Կ.Բեքարյանը պատերազմի առաջին օրերից գտնվել է Արցախում եւ տեղից հանդես եկել վերլուծություններով՝ ադրբեջանաթուրքական տանդեմի վայրագությունների վերաբերյալ։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր