Հանրապետականները 400 հոգի մարդ չունեն ընտրություններին մասնակցեն, ինչ իմպիչմենտ կարող են անել          Իրանում հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոց՝ հրաժեշտ տալու Մինաբում զnհված դպրոցականներին       Առաջին նախագահը ստանձնել է քաղաքական պատրիարքի դեր, փորձում է ապահովել ընդդիմության համախմբումը    

02 մայիս 2018 18:00

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հրաժարական է տվել

ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնակատար Արմեն Ամիրյանը հայտարարել է իր հրաժարականի մասին:
Նշենք, որ այսօր մի խումբ դերասաններ միացել են գործադուլին և իրենց բողոքի ձայնն են բարձրացրել Մշակույթի նախարարության շենքի մոտ: Նրանք նշում էին, որ նկարահանումները կասեցվել են և կոչ անում նախարարի պաշտոնակատարին միանալ իրենց:
Հիշեցնենք, որ Արմեն Ամիրյանը ՀՀ մշակույթի նախարարի պաշտոնում նշանակվել էր 2016 թվականի սեպտեմբերի 27-ին: ՀՀ վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից հետո մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատարն էր:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր