ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

02 մայիս 2018 20:40

Նիկոլ Փաշինյանը հայտնեց վաղվա ծրագիրը

Նիկոլ Փաշինյանը հայտնեց վաղվա ծրագիրըԱյս պահին Հանրապետության հրապարակում ելույթ է ունենում Նիկոլ Փաշինյանը. «Հավատացեք ինքներդ ձեզ, միայն այդ պարագայում դուք միշտ կհաղթեք, ՀՀ ժողովուրդը հաղթել է, և սրանից հետո նա պիտի հաղթի, չկա ուրիշ տարբերակ»,- ասաց նա՝ դիմելով ժողովրդին: Նշեց, որ այլ ելույթ էր նախապտրաստել, սակայն քաղաքական զարգացումների պատճառով այդ ելույթը չի ընթերցի:
Խոսքը վերաբերում է ԱԺ «Ծառուկյան» և ՀՀԿ խմբակցությունների հայտարարություններին:
ԱԺ երեք խմբակցությունների («Ծառուկյան» դաշինք, ՀՅՖ, «Ելք» դաշինք) առաջադրմամբ վաղը Նիկոլ Փաշինյանը պաշտոնապես կառաջադրվի ՀՀ վարչապետի թեկնածու: Փաշինյանի խոսքով, հաշվի առնելով, այսօրվա հայտնի հայտարարությունները, կարելի է ասել, որ գործնականորեն լուծված է վարչապետի ընտրության հարցը, այսինքն, վարչապետ կընտրվի հենց Նիկոլ Փաշինյանը:
«Վաղը մենք Երևանում և ամբողջ Հայաստանում որևէ ակցիա չենք իրականացնում, և դուք, ժողովուրդ ջան, հանգստանում եք: Մենք աշխատում ենք ԱԺ-ում և փորձում ենք հավաստիանալ, որ այդ հայտարարությունները, մասնավորապես ՀՀԿ-ի մասով, երաշխավորված են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը:
Նա դիմեց աշխակերտներին ու ուսանողներին, որ գնում են դասի՝ պատրաստված:
Միևնույն ժամանակ խնդրեց հետևել իր ֆեյսբուքյան էջին և չկորցնել զգոնությունը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր