Արին-Բերդի փողոցում գտնվող կիսակառույց շինությունում հայտնաբերվել է կնոջ մшրմին          Փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 42 տրանսպորտային միջոց, 45 քաղաքացու ցուցաբերել օգնություն       Խոշոր վթար Կոտայքի մարզում, «Lexus»-ը բախվել է մի քանի ծառի, հղի կին է տեղափոխվել հիվանդանոց    

03 մայիս 2018 13:00

Արարատ Միրզոյանը՝ Ֆելիք Ցոլակյանին ԱԱԾ պետ նշանակվելու մասին

ԵԼՔ խմբակցության պատգամավոր Արարատ Միրզոյանը` անդրադառնալով Ֆելիքս Ցոլակյանին ԱԱԾ պետ նշանակելու խոսակցություններին, ասաց.
«Ֆելիքս Ցոլակյանի հանդեպ կա հարգանք նախքան քվեարկությունն էլ: Նա ասաց, որ գրառում է արել, որ կդիտարկեն նրան ԱԱԾ պետ նշանակելը, քանի որ որեւէ հիմնավոր թեկնածություն, ծրագրային առաջարկ չի անտեսվում: Չեմ կարող ավելի ուղիղ պատասխան տալ Ցոլակյանի հետ կապված, նրա հետ հանդիպում չի եղել»,- ասաց նա:
Նրա կարծիքով` նրա քվեարկությունից հետո քննարկել այդ հնարավոր նշանակումը, գուցե տեղին չլիներ եւ անհարգալից լիներ թե՛ Ֆելիքս Ցոլակյանի, թե՛ իրենց նկատմամբ, եւ որ այս պրոցեսը դրա մասին չէ:
«Պաշտոնների սակարկություն չկա, դա ո՛չ մեզ է սազական, ո՛չ Ֆելիքս Ցոլակյանին»,- ասաց նա:
Անդրադառնալով հարցին` ինչ պաշտոնյաներ կշարունակեն պաշտոնավարել, նա ասաց.
«Շատ հավանական կադրեր կան, բայց այս պահին չեմ բարձրաձայնի, անուններ չեմ ասի: Ես ասել եմ, որ որեւէ ազնիվ եւ պրոֆեսիոնալ մարդ չպետք է անհանգստանա այն մասին, թե ինչ է լինելու իր հետ»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր