Տեսանյութ․ԱՀԹ առաջնորդանիստ Սուրբ Սարգիս եկեղեցում Նավասարդ Սրբազանը կատարեց Ոտնլվայի կարգ          Եվրոխորհրդարանի պատգամավորներն իրենց աջակցությունն են հայտնել Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ջանքերին       Փաշինյանի արածը հարկային ռեկետ է, վերադարձել ենք 90-ականներ    

03 մայիս 2018 16:20

HSBC բանկի վրա հարձակված անձը ոստիկանության գնդապետ է

Հաղորդագրության մեջ նշվում է. «Պարզվել է, որ հանցագործություն կատարած անձը Ճանապարհային ոստիկանության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետ, ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանն է»:
Մայիսի 3-ին, ժամը 14.25-ի սահմաններում, ոստիկանություն ահազանգ է ստացվել, որ HSBC բանկի` Կոմիտասի պողոտա-Գյուլբենկյան փողոց խաչմերուկում գտնվող մասնաճյուղի վրա ավազակային հարձակում է կատարվել:
Պարզվել է, որ ավազակային հարձակում կատարած անձը, դանակով, նռնակով, հրացանով զինված, ներխուժել է բանկ, վիրավորել երկու աշխատակցի, որոնցից մեկը մահացել է:
Ավազակային հարձակում կատարած անձը հափշտակել է գումար ու դիմել փախուստի: Սակայն հեռու փախչել չի հաջողվել:
Անհապաղ դեպքի վայր ժամանած օպերատիվ խմբի կողմից շրջափակվելով` նա դիմադրություն է ցույց տվել, վիրավորել ոստիկաններից մեկին, սակայն իրավապահների պրոֆեսիոնալ ու հմուտ գործողությունների շնորհիվ արագորեն վնասազերծվել ու տեղափոխվել է ոստիկանություն:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր