Մենք շուտով կիմանանք, թե ովքեր են եղել Crocus City Hall-ի ահաբեկչության պատվիրատուները. փորձագետ          Տեսանյութ.Արա, դուք վախեցած եք,Ճիշտ եք անում, որ վախենում եք.պահը մոտենում է.ինչ պլանավորել ենք, անելու ենք       Պուտինը հաջորդ հանդիպման ժամանակ Փաշինյանին ասել է. «Մենք զարմացած էինք, որ դուք այդպես որոշեցիք՝ ԼՂ-ն ճանաչել է Ադրբեջանի մաս    

05 մայիս 2018 20:20

Զինված ավազակային հարձակում գործած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել

Զինված ավազակային հարձակում գործած ոստիկանին մեղադրանք է առաջադրվել«Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղի վրա զինված ավազակային հարձակում գործելու և երկու անձի սպանության կասկածանքով ձերբակալված ոստիկանության գնդապետ Դանիել Դանիելյանը ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննվող քրեական գործով ներգրավվել է որպես մեղադրյալ:
Այսպես, նախաքննությամբ ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ Դ. Դանիելյանը, զբաղեցնելով ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության տեսանկարահանման միջոցով հայտնաբերված խախտումների արձանագրման կենտրոնի պետի պաշտոնը, հանդիսանալով պետական ծառայություն իրականացնող պաշտոնատար անձ, ուրիշի կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով, ավազակային հարձակմամբ հափշտակել է առանձնապես խոշոր չափերով գումար:
Մասնավորապես, 2018 թվականի մայիսի 03-ին՝ ժամը 14:10-ի սահմաններում, Դ. Դանիելյանն իր անվամբ հաշվառված «Ֆաբարմ» տեսակի կարաբինով, իր կողմից ապօրինի ձեռք բերված մարտական նռնակով և դանակով զինված, դիմակավորված մուտք է գործել Երևան քաղաքի Կոմիտասի պողոտա 3 հասցեում գործող «Էյչ-Էս-Բի-Սի բանկ Հայաստան» ՓԲԸ-ի «Կոմիտաս» մասնաճյուղ, որտեղ կարաբինից կրակոց արձակելով օդում` բանկի աշխատակիցներից պահանջել է իրեն հանձնել առանձնապես խոշոր չափերով` 500.000 ԱՄՆ դոլար գումար:
Այդ ընթացքում, հանդիպելով մասնաճյուղի անվտանգության աշխատակիցների դիմադրությանը, Դ. Դանիելյանն իր մոտ գտնվող կարաբինից կրակել և կյանքից ապօրինաբար զրկել է հիշյալ մասնաճյուղում իր ծառայողական պարտականություններն իրականացնող անվտանգության աշխատակից, «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Խաչատուր Գալստյանին, այնուհետև դանակով հարվածել է անվտանգության մյուս աշխատակցին` «Արմոբիլ» ՓԲԸ-ի պահնորդ Արամ Մկրտչյանին, որից հետո բանկից հափշտակել է առանձնապես խոշոր չափերով տարբեր արտարժույթի գումար /79.200.000 ՀՀ դրամ, 110.000 ԱՄՆ դոլար, 39.690 եվրո, 242.240 ՌԴ ռուբլի, 7.925 անգլիական ֆունտ ստեռլինգ, 2.980 կանադական դոլար, 200 ավստրալիական դոլար և 700 ՄԱԷ դիրհամ/ և դիմել փախուստի:
Ոստիկանության աշխատակիցները հետապնդել են Դ. Դանիելյանին, որի ընթացքում վերջինս իր մոտ գտնվող կարաբինից կրակել է իր ծառայողական պարտականությունները կատարող` իրեն հետապնդող ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի ոստիկան Արա Շախգուլյանի ուղղությամբ և նրան պատճառել հրազենային մարմնական վնասվածք, որի հետևանքով վերջինս նույն օրը բժշկական կենտրոնոմ մահացել է: Ոստիկանության մյուս ծառայողները, հետապնդելով Դ. Դանիելյանին, վնասազերծել են նրան և բերման ենթարկել ոստիկանության բաժին:
Այսպիսով, վերը նշված հանցավոր արարքների կատարման համար Դանիել Դանիելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 175-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 8-րդ, 11-րդ  կետերով, 104-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով, 235-րդ հոդվածի 1-ին մասով:
ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան` Դ. Դանիելյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու համար:
 Նախաքննությունը շարունակվում է:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր