Իրանը ցանկանում է Հորմուզի նեղուցով նավերի անցման վճարը սահմանել օրենքով          խոշոր ավտովթար Արմավիրի մարզում «Ford Transit»-ը ընկել է կամրջից       Դոլարը թանկացել է, ռուբլին՝ էժանացել, տարադրամի ինչ փոխարժեքներ են սահմանվել մարտի 26-ի համար    

11 մայիս 2018 14:40

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Գիորգի Կվիրիկաշվիլիի հետ  Մայիսի 11-ին Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց ունեցավ Վրաստանի վարչապետ Գիորգի Կվիրիկաշվիլու հետ։
Զրուցակիցները բարձր գնահատեցին երկու երկրների միջև առկա սերտ բարիդրացիական հարաբերությունները և վերջիններիս զարգացման դրական դինամիկան։
Երկուստեք պատրաստակամություն հայտնվեց առավել խորացնել փոխշահավետ գործընկերությունն ամենատարբեր ոլորտներում, ինչի համար առկա են բոլոր նախադրյալները։
Զրույցի ընթացքում Նիկոլ Փաշինյանն ու Գիորգի Կվիրիկաշվիլին պայմանավորվածություն ձեռք բերեցին հանդիպել մոտ ապագայում։
Հեռախոսազրույցը տեղի ունեցավ հայկական կողմի նախաձեռնությամբ:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր