Արաղչիի խոսքն ուղղված Բաքվի վարչախմբին ըստ էության անթաքույց զգուշացում է          93 տարեկանում մшհացել է Համայն Վրաստանի Կաթողիկոս-Պատրիարք Իլյա Երկրորդը       «Հրապարակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Արմինե Օհանյանին հրավիրել են Քննչական կոմիտե    

14 մայիս 2018 11:45

Մոտ ժամանակներում վերամշակողմերի կողմից կաթի գնի նվազեցում չի կատարվի. Կաթ արտադրողների միություն

Վերջին ժամանակներս գյուղացիական տնտեսություններում անհիմն լուր էր տարածվել վերամշակողների կողմից կաթի գնման գնի կտրուկ նվազեցման վերաբերյալ, ինչը առաջացրել էր գյուղացիների վրդովմունքը։ Այս մասին հայտարարություն է տարածել Կաթ արտադրողների միությունը:
Հայտարարությունում նաեւ ասվում է.
«Ելնելով ներկա քաղաքական իրավիճակից` համերաշխության մթնոլորտում որոշվեց փոխզիջման գնալով հարցին տալ տրամաբանական լուծում։
Թեև այս տարի, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատությամբ, կաթի գինը ավելի բարձր էր վճարվում, սակայն կաթնամթերք արտադրողների միության անդամների կողմից երաշխավորվում է, որ մոտ ժամանակներում կաթի գնի նվազեցում չի կատարվի։
Գիտակցում ենք, որ այս քայլով նպաստում ենք գյուղատնտեսության կարևոր ճյուղերից մեկի կայունության ապահովմանը»:
Հայտարարությունը ստորագրել են՝ Կաթ արտադրողների միությունը, «Դուստր Մարիաննա» ՍՊԸ-ն, «Աշտարակ կաթ» ընկերությունը, «Թամարա» ՍՊԸ-ն, «Արզնի կաթ»-ը:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր