Հիմա արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան. .Կիրանցի բնակիչներն իրենց տներում արդեն վախենում են իրենց անվտանգության համար՝ ադրբեջանցու ճանապարհը բաց է          Տեսանյութ.Ինչո՞ւ սա հաշվի չեն առել.Կիրանցի 1,5 մլն դոլարանոց դպրոցը՝ թշնամու թիրախում․ զինված ադրբեջանցիներն ավելի կմոտենան       Եվս մեկ լուրջ վարակիչ, վտանգավոր հիվանդության բռնկման մասին    

15 մայիս 2018 14:27

Եթե Կոնդեցիները չխոչընդոտեն, «Երևան իմ սեր» հիմնադրամը պատրաստ է վաղը ևեթ սկսել մանկական կենտրոնի շինարարական աշխատանքները

Եթե Կոնդեցիները չխոչընդոտեն, «Երևան իմ սեր» հիմնադրամը պատրաստ է վաղը ևեթ սկսել մանկական կենտրոնի շինարարական աշխատանքներըՕրեր առաջ Hayacq.com-ը անդրադարձել էր Կոնդի Ս. Հովհաննես եկեղեցուն հարակից «Երևան իմ սեր» հիմնադրամին պատկանող տարածքում տարիներ շարունակ տիրող իրավիճակին: 
 
Այս առիթով Hayacq.com-ըմեկնաբանություն խնդրեց «Երևան իմ սեր» հիմնադրամի տնօրեն Արշակ Կարապետյան, որն էլ ի պատասխան մեր հարցմանը նշել է. 
«Այո, արդեն ծանոթացել եմ Ձեր կայքում 2018թ մայիսի 5-ին հրապարակված նամակին, որում Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքի բնակիչներն իրենց մտահոգություններն էին հայտնում «Երևան իմ սեր» հիմնադրամի կողմից համայնքի բնակիչների և մանուկների համար նախատեսվող կենտրոնը չկառուցելու վերաբերյալ։ 
Այդ կապակցությամբ կցանկանայի առաջին հերթին ընդգծել, որ մի քանի տարի է ինչ հիմնադրամն ունի նամակում նշված տարածքում համայնքային և մանկական կենտրոնի շինարարությունը սկսելու համար անհրաժեշտ փաստաթղթերը և դրամական միջոցները։ Նախատեսված շինարարական աշխատանքները հետաձգելու միակ պատճառը հենց Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքի բնակիչներիբողոքը և խնդրանքն է։ 
Արդեն որերորդ տարին է բազմաթիվ կոնդեցիներ մնացել են անտուն։ Կոնդի Ս. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու հարակից տարածքի քանդված տների փոխարեն բնակիչներին խոստացված բնակարանները դեռևս կառուցված չեն։ Այդ պատճառով է, որ հուսահատ բնակիչներն իրենց բողոքի ձայնն են բարձրացնում նույնիսկ բարեգործական շինարարության դեմ՝ փորձելով ցանկացած առիթ օգտագործել իրենց մասին հիշեցնելու և իրենց բնակարանային խնդիրները լուծելու համար։ 
Քանիցս անձամբ հանդիպել եմ կոնդեցիների հետ։ Յուրաքանչյուր անգամ ստացել եմ իրենց հավաստիացումները, որ իրենց բողոքը «Երևան իմ սեր» հիմնադրամի բարեգործական ծրագրերի դեմ չէ և իրենք լավատեղյակ են, որ հիմնադրամը որևէ կապ չունի այն կազմակերպությունների կամ մարդկանց հետ, ովքեր պետք է կառուցեին նրանց բնակարանները։ Շատերը նույնիսկ պատրաստակամ են անձնական մասնակցություն ունենալ մանկական կենտրոնի կառուցմանը, երբ իրենց բնակարանային խնդիրները լուծված կլինեն, սակայն առայժմ, հուսահատությունը դրդում է դիմել նման ծայրահեղ գործողությունների։ 
«Երևան իմ սեր» հիմնադրամը մեկ անգամ չէ, որ անտուն մնացած կոնդեցիների խնդիրները բարձրաձայնել է նախորդ կառավարության հետ հանդիպումների ընթացքում։ Խոստում էր տրվել դեռ անցած տարվա ընթացքում լուծել իրացման գոտու բնակիչներին բնակարաններով ապահովելու հարցը։ Հիմնադրամը շարունակելու է այս հարցի կապակցությամբ իր մտահոգությունները բարձրաձայնել, որպեսզի նոր կառավարությունը ականջալուր լինի դրսում մնացած ընտանիքներին և հրատապ լուծում տա ձգձգվող այս թնջուկին։ 
Ներկայումս հողամասը հանձնված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցուն և եթե համայնքի բնակիչների չխոչընդոտեն, «Երևան իմ սեր» հիմնադրամը պատրաստ է վաղը ևեթ սկսել մանկական կենտրոնի շինարարական աշխատանքները։ 
Միշտ պատրաստ ենք կառուցողական քննարկումների համար և բոլոր հարցերով հիմնադրամի հետ հնարավորէ կապվել info@yerevanmylove.comէլ․ փոստով»։ 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր