Վիրաբույժները տղամարդու օրգանիզմից հաջողությամբ դուրս են բերել վեց ամիս առաջ կուլ տված բջջային հեռախոսը          ՌԴ-ն զենք է տալիս Ասադին Թուրքիայի դեմ պատերազմելու համար       Արդեն որերորդ դեպքն է, երիտասարդների մոտ կովիդով հիվանդանալուց հետո սերմնաբջիջների բացակայություն է արձանագրվում    

15 մայիս 2018 18:50

«Վարչապետն առաջիկա օրերին առաջարկություն կանի կառավարությանը». Մարզպետների փոփոխության հարցն օրակարգում է

 «Վարչապետն առաջիկա օրերին առաջարկություն կանի կառավարությանը». Մարզպետների փոփոխության հարցն օրակարգում է
168.am-ի տեղեկություններով՝ մարզպետների նշանակման խնդիրներն այսօր առավոտյան քննարկվել են Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հրավիրած փակ խորհրդակցության ժամանակ։
Ըստ մեր աղբյուրների՝ գրեթե բոլոր մարզերում նշանակվելու են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամներ, մասնավորապես՝ որպես մարզպետների թեկնածուներ շրջանառվում են Նարեկ Բաբայանի, Գարիկ Սարգսյանի, Կարեն Սարուխանյանի, Գառնիկ Աթանեսյանի, Ռոմանոս Պետրոսյանի, Հակոբ Սիմիդյանի, Սարգիս Ալեքսանյանի և այլ անուններ։
Սակայն Տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը մեզ հետ զրույցում հերքեց, որ իր մոտ նման հանդիպում է եղել։
«Չի եղել նման քննարկում դեռևս։ Վարչապետն առաջիկա օրերին դրա մասին առաջարկություն կանի կառավարությանը, և պաշտոնական տեղեկատվություն կունենաք։ Անկեղծ եմ ասում՝ այս պահին չկա որոշակիություն»,- ասաց Ս.Պապիկյանը։
Նա հաստատեց, որ համաժողովրդական շարժման օրերին արտահայտված դիրքորոշումը, որ մարզպետները պետք է փոխվեն, նույնն է մնացել. «Կարծում եմ, որ դա նույնիսկ քննարկման ենթակա չի, դա ակնհայտ է։ Քաղաքական պատկերն է այդպիսին»։
Խոշոր համայնքների ղեկավարների դեպքում, ըստ նախարարի, ՀՀ-ում պետք է գործի օրենքը.
«Ընտրված գյուղապետի, համայնքապետի հետ ի՞նչ գործ կարող է ունենալ կառավարությունը։ Պետք է հարգանքով վերաբերվի քաղաքացիների ընտրությանը»։
Հարցին, թե, օրինակ՝ Գյումրիում ավագանու որոշ անդամների կողմից համայնքի ղեկավար Սամվել Բալասանյանի նկատմամբ անվստահության հարցը բարձրացնելու նպատակը, հնարավո՞ր է՝ նոր կառավարությանը խոչընդոտելն է, քանի որ ըստ օրենքի՝ դրանից հետո 1 տարի ավագանին  անվստահություն հայտնելու իրավունք այլևս չի ունենա, Ս.Պապիկյանը պատասխանեց, որ դեռ 1-2 օր է, ինչ ստանձնել է նախարարի պարտականությունները, հպանցիկ ծանոթացել է իրավիճակին, սակայն չի ցանկանում քաղաքական երանգավորումներ փնտրել, ընթացքում գնահատական կտա ընդհանուր իրավիճակին։

Մեկնաբանություններ

Համընկնող լուրեր