Նախատոնական և տոնական շրջանը ձեր կյանքի մի մասն է, թույլ տվեք ինքներդ ձեզ լինել անկեղծ          Կարգալույծ եղած նիկոլական սարկավագը նիկոլականներին կշտամբող գրառում է առել․ «Հրապարակ»       Լոռիում բախվել են 2 «Opel Astra», որոնցից մեկն այնուհետև բախվել է երկաթե էլեկտրասյանը, կան տուժածներ    

17 մայիս 2018 15:27

Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆ

Հայաստանը հավատարիմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը. ՀՀ ԱԳՆՀայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը:

Այս մասին ասել է Հայաստանի ԱԳՆ մամուլի քարտուղար քարտուղար Տիգրան Բալայանը:
«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում համանախագահ երկրների առաջարկների հիման վրա Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Լեռնային Ղարաբաղի հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանը: Դրա համար հարկավոր է 2016 թվականի Ադրբեջանի ագրեսիայից հետո բարձր մակարդակով ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչել», - ընդգծել է Տիգրան Բալայանը:

Հիշեցնենք, որ 2016 թվականի ապրիլին Ադրբեջանի լայնածավալ ագրեսիայից հետո  բարձր մակարդակի հանդիպումներում  ձեռք են  բերվել պայմանավորվածություններ, այդ թվում` Կասպրշիկի խմբի լիազորությունների ընդլայնման եւ միջադեպերի հետաքննման մեխանիզմների ստեղծման վերաբերյալ: Չնայած այս ամենին՝ Ադրբեջանը հրաժարվում է դրանք իրականացնել:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր