Անվտանգության մի շարք հարցեր չլուծելով՝ կանգնում ենք նոր Ապրիլյան պատերազմի առաջ․ ԱԽ նորանշանակ քարտուղար.տեսանյութ

Մարդու իրավունքների պաշտպանության, օրենքի գերակայության խնդիրները ազգային անվտանգության մարտահրավերներ են, կոռուպցիան ևս մեր երկրի համար մարտահրավեր է»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ազգային անվտանգության խորհրդի նորանշանակ քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Նա հավաստիացրեց, որ առաջիկայում պետք է ստեղծվի մտագրոհի կենտրոն՝ հաշվի առնելով միջազգային փորձը. «Ժամանակակից մարտահրավերները պահանջում են լուրջ քաղաքական վերլուծություն և այդպիսի կենտրոն ունենալու անհրաժեշտություն կա»:
Ա. Գրիգորյանի դիտարկմամբ՝ այս Ազգային ժողովը հանրային կամքը չի արտահայտում: «Կա նոր ընտրությունների անհրաժեշտություն, բայց այս պահին օրենսդրական խճճվածություն կա, բայց մենք հաստատակամ ենք՝ պետք է գնանք արտահերթ ընտրությունների, որպեսզի կարողանանք հեղափոխությունը ֆիքսել և ավելի արագ տեմպերով գնալ դեպի զարգացում»:
Անդրադառնալով հետհեղափոխական իրադարձություններին, Ա. Գրիգորյանն ընդգծեց, որ հեղափոխություն է տեղի ունեցել, և մարդիկ ուզում են իրենց պահանջներն արագ լուծում ստանան. «Մենք չենք համարում, որ դա մեր դեմ կռիվ է. մարդիկ իրենց պահանջն են արտահայտում»:
Նրա կարծիքով՝ հակահեղափոխությունը շատ քիչ շանս ունի. «Ամեն դեպքում փորձեր միշտ էլ կարող են լինել, ավելի շուտ հակահեղափոխության փորձեր կարող է կատարել Սերժ Սարգսյանը»:
Մանրամասները՝ տեսանյութում: