Ձուն վաղաժամ մահը կանխող միջոց է. գիտնականներ

Արյունատար համակարգի ֆունկցիաների խանգարումը մահվան հիմնական պատճառն է հանդիսանում աշխարհում, ընդ որում, ավելի հաճախ մարդիկ տառապում են սրտի իշեմիկ հիվանդությամբ և կաթվածով։
Գիտնականները հետազոտել են China Kadoorie Biobank–ի երկարատև հետազոտության տվյալները, որոնցում 30-79 տարեկան 512891 մարդ է մասնակցել։ Մասնակիցները հաղորդել են ձու օգտագործելու հաճախականության մասին. նրանց առողջական վիճակին հետևել են 2004-2008 թվականների ընթացքում։
Արդյունքում, մասնակիցների 13.1 տոկոսը հաղորդել է, որ ամեն օր ձու է ուտում, 9.1 տոկոսը` որ հազվադեպ է ձու օգտագործում։ Հետազոտման տարիների ընթացքում սրտանոթային հիվանդությունների զարգացման 83977 դեպք է գրանցվել, որոնցից 9985-ը` մահվան ելքով։ Պարզվել է, որ նրանք, ովքեր հաճախ են ձու կերել, ավելի քիչ են տառապել սրտի և անոթների հիվանդություններով և ավելի երկար են ապրել։ Վաղաժամ մահվան հավանականությունը նրանց մոտ նվազել է 18 տոկոսով