Հերթը Ռուբեն Հայրապետյանի «Հարսնաքար»-ինն է․ «Հրապարակ»          Դոլարն ու ռուբլին թանկացել են, ինչ փոխարժեքներ են սահմանվել փետրվարի 26-ի համար       Փաշինյանը քաղաքական որոշում ունի. ազատել Սամվել Կարապետյանին կալանքից. «Ժողովուրդ»    

24 մայիս 2018 14:48

Դոն Պիպիոն մայիսի 26-ին բազմաթիվ քրեական հեղինակությունների հետ կլինի Երեւանում

Դոն Պիպիոն մայիսի 26-ին  բազմաթիվ քրեական հեղինակությունների հետ կլինի ԵրեւանումՔրեական հեղինակություն Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, այս շաբաթ կժամանի Հայաստան։Irakanum.am-ին հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանը մայիսի 26-ին կլինի Երեւանում։
Տեղեկությունների համաձայն՝  Ասատրյանի հետ Հայաստան են ժամանելու նաեւ բազմաթիվ քրեական հեղինակություններ, ինչպես նաեւ Էջմիաժնի «թագավոր», ՀՀԿ-ական գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա որդու՝ քաղաքապետ Կարեն Գրիգորյանի գործունեությունից եւ հետապնդումներից Էջմիածինը լքած քաղաքացիներ։
Տեղեկությունների համաձայն նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները:
Մեզ հայտնի դարձավ, որ Արթուր Ասատրյանի հետ միասին նաեւ Երեւան են գալու հայտնի միջազգային լրատվամիջոցների ներկայացուցիչներ։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր