Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

22 մայիս 2018 10:48

«Ժամանակ». Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. նրանք կջարդեն Մանվելի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները

«Ժամանակ». Դոն Պիպոն` ընդդեմ Մանվել Գրիգորյանի կլանի. նրանք կջարդեն Մանվելի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները«Ժամանակ» օրաթերթը գրում է. «Ըստ «Ժամանակ»-ի՝ Էջմիածին քաղաքի աղբյուրների՝ Արթուր Ասատրյանը, նույն ինքը Դոն Պիպոն, պատրաստվում է մինչև մայիսի վերջ Էջմիածնում կազմակերպել Մանվել Գրիգորյանի և նրա քաղաքապետ որդու Կարեն Գրիգորյանի գործունեության հետևանքով Էջմիածինը լքածների հավաք, որի նպատակը լինելու է Էջմիածնի ապագաղութացումը:
Հավաքին կարող է մասնակցել մինչև 2 հազար տարագիր էջմիածինցի: Նրանք պատրաստվում են բացել Էջմիածնի բոլոր փակ փողոցները, ջարդել Մանվել Գրիգորյանի կողմից կառուցված բազմաթիվ արգելապատնեշները: Մանվել Գրիգորյանը ևս ձեռքերը ծալած չի սպասում, շինարարական բրիգադները այս օրերին եռակցում և ամրացնում են դրանք՝ պատրաստվելով հնարավոր դիմակայությանը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր