Տեսանյութ. Գյուղից մի փոքր աջ գազատարն է, որը ևս անցնում է ադրբեջանցիներին.Երևան-Նոյեմբերյան միջպետական ճանապարհը կարող է մնալ ադրբեջանցիների տոտալ վերահսկողության տակ          Պուտինն առանց ջանք խնայելու բանակցել է, որպեսզի դադարեցնի պատերազմը. ՀՀ ղեկավարությունը սկսում է արտահայտել այն մտքերը, որոնցով Փաշինյանը ստեղծել էր իր «Ելք» շարժումը       Ինչո՞ւ են Հայաստանի տարածքում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները    

25 մայիս 2018 10:55

«Ժողովուրդ» .Ովքեր են իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կան կալանավորվածներ

«Ժողովուրդ» .Ովքեր են իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված պաշտոնյաները. կան կալանավորվածներ«Թվով 51 պաշտոնյա այդպես էլ ՀՀ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով չի ներկայացրել 2017թ. իր գույքի եւ եկամուտների հայտարարագիրը: «Ժողովուրդ» թերթը տեղեկացավ, որ հայտարարագիր չներկայացրածներից 23-ը հիմա արդեն պաշտոնյա չեն, մյուս 28 հոգուց 2-ը կալանավորված են. խոսքը Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանի եւ Արարատի եւ Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Լեւոն Արազյանի մասին է:
Հայտարարագիր չեն ներկայացրել բավական մեծ թվով քննիչներ:

Հայտարարագիր չներկայացրածների թվում են նաեւ դեսպաններ` Բելգիայում ՀՀ դեսպան Թաթուլ Մարգարյանը, Քուվեյթում ՀՀ դեսպան Մանվել Բադեյանը, Լիոնում ՀՀ Գլխավոր հյուպատող Նիկոլայ Սարկիսովը, Մոլդովայում ՀՀ դեսպան Ջիվան Մովսիսյանը, Լոս Անջելեսում ՀՀ գլխավոր հյուպատոս Սերգեյ Սարկիսովը, Մարսելում ՀՀ գլխավոր հյուպատոս Վարտան Սիրմակեսը:
Այս 51 անձինք արդեն նկատողություն են ստացել, իսկ եթե կրկնվի, նրանց նկատմամբ վարչական վարույթ կհարուցվի եւ մինչեւ 200 հազար տուգանք կսահմանվի»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր