«Բալի» հյուրանոցի սեփականատերը հայտնել է, որ hնչեցրել են կյանքին և առողջnւթյանն nւղղված uպառնալիքներ          Տարադրամի շուկայում ինչ փոխարժեքներ են սահմանվել հուլիսի 27-ի համար       Հուլիսի 27-ի ռոմանտիկ աստղագուշակ կենդանակերպի նշանների համար    

25 մայիս 2018 13:43

Մամեդյարով․ Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը

Մամեդյարով․ Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը«Եթե Հայաստանի ղեկավարությունը առաջարկում է բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի անջատական ռեժիմի մասնակցությունը, նշանակում է՝ ցանկանում են վերջ դնել խաղաղ գործընթացին», - հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը՝ հավելելով, որ այդ հարցը վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ քննարկվել է Փարիզում:
«Ես նաև իրենց ասել եմ, որ նման առաջարկը ծիծաղելի է», - ասել է Ադրբեջանի արտգործնախարարարը՝ այդպիսով արձագանքելով Հայաստանի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ այսուհետև պաշտոնական Ստեփանակերտը պետք է ներկայացված լինի բանակցային սեղանի շուրջը, հակառակ դեպքում այդ բանակցությունները կիսատ են: «Բանակցային այդ ֆորմատը լիարժեք համարվել չի կարող, քանի դեռ դրան չի մասնակցում հակամարտության լիարժեք կողմերից մեկը՝ Արցախի ղեկավարությունը»,- մասնավորապես ասել էր վարչապետ Փաշինյանը:
Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակին նվիրված միջազգային համաժողովում իր ելույթում Մամեդյարովը այսօր հայտարարել է նաև, թե Ադրբեջանը «պատրաստ է» հարաբերություններ հաստատել հայերի հետ․ - «Ադրբեջանը բարիդրացիության շրջանակներում պատրաստ է հարաբերություններ հաստատել հայերի հետ՝ իհարկե մեր տարածքային ամբողջականությունը վերականգնելուց հետո»:
Ադրբեջանի դիվանագիտական գերատեսչության ղեկավարը պնդել է, թե Բաքուն երբեք չի հրաժարվի երկրի տարածքային ամբողջականությունը վերականգնելուց և չի զոհաբերի իր ինքնիշխանությունը:



Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր