Ապրիլի 29-ին Երևանի և մարզերի բազմաթիվ հասցեներում լույս չի լինի          Շուտով կլսենք և Երասխի և միջանցքի հանձնման մասին.Փաստորեն նրա վրա կարված կոմպրոմատներն ամբողջ երկիրը պատանդ է դարձրել ու սա զիջելու է ամեն ինչ, ինչ պահանջեն       Տեսանյութ.Ապոկալիպսիս. ե՞րբ եւ ինչպե՞ս կկործանվի մոլորակը, ինչ վախճան է սպասվում երկիր մոլորակին    

25 մայիս 2018 20:20

Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ պետի գեղեցկուհի տիկինը. լուսանկար

ԱԱԾ նորանշանակ պետի Արթուր Վանեցյանի կինը 36-ամյա Նոնա Վանեցյանն է: Սովորել է Հ. Աճառյանի անվան համալսարանի համաշխարհային տնտեսագիտության ֆակուլտետում, այնուհետև՝ Պետական կառավարման ակադեմիայի՝ հանրային կառավարման ֆակուլտետում:
Իր մասնագիտական առաջին քայլերն արել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովում: Այնուհետև աշխատել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունում՝ նախ որպես աշխատակազմի քարտուղարության անձնագրային հսկողության բաժնի պետ, այնուհետև՝ որպես աշխատակազմի անձնակազմի կառավարման վարչության պետ:
2015-2016 թվականներին Վանեցյանի կինն աշխատել է նաև ԱԻՆ-ում՝ որպես նախարարի խորհրդական: Հատկանշական է, որ ըստ մեր տեղեկությունների, այս պաշտոնը զբաղեցնելու ժամանակ Նոնան պարգևատրվել է ԱԱԾ նախկին պետի՝ Գեորգի Կուտոյանի կողմից՝ աշխատանքը լավ կատարելու համար:
2017-ից Նոնա Վանեցյանն իրեն փորձում է նաև բիզնեսի ոլորտում:
2017-ի օգոստոսից նա հիմնել ու աշխատեցնում է «Վիլլա Մոնտեսորի» մանկական կենտրոնը, որտեղ հատուկ մեթաբանությամբ յուրաքանչյուր երեխայի հնարավորություն է տրվում զարգանալ իր ցանկացած ձևով՝ խաղերի միջոցով: Ի դեպ, սա Հայաստանում գործող ամենաթանկ արժեցող մանկական կենտրոններից մեկն է:
Նոնան ու Արթուրն ունեն 2 որդի՝ Արտյոմն ու Դավիթը:
Ո՞վ է ԱԱԾ նորանշանակ պետի գեղեցկուհի տիկինը. լուսանկար

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր