«Ժողովուրդ». Բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի.Վահրամ Բաղդասարյանն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ

Ո՛չ, բերման ենթարկված մարդիկ կան, այո՛, բայց պետք է նայենք դրա նախապատմությունը, նախորդ կառավարության հետ պայմանավորվածությունները եւ օրենսդրական դաշտի կարգավորումը։ Դրա մասին ես հիմա չեմ ցանկանում մեկնաբանություններ տալ»: Մի կողմ թողնենք այն հանգամանքը, որ քանի դեռ երկրի ղեկավարը Սերժ Սարգսյանն էր, Վահրամ Բաղդասարյանի մտքի ծայրով անգամ չէր անցնի ԱԱԾ-ին մեղադրել «իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ» անելու մեջ: Այստեղ ուշագրավ է մեկ այլ հանգամանք. Վ.Բաղդասարյանը բաց տեքստով ակնարկում է, որ առնվազն տեղեկություններ ունի բերման ենթարկված անձանց ու նրանց գործերի մասին: Ըստ այդմ` նա տեղեկություններ ունի եւ գիտի այս ամենի նախապատմությունը, որ ամեն ինչ եղել է նախորդ կառավարության հետ ձեռք բերված պայմանավորվածությունների շրջանակներում: Ասել է թե, ԱԺ ՀՀԿ խմբակցության ղեկավարն անուղղակի ցուցմունքներ է տվել ՀՀԿ իշխանության դեմ` հասկացնելով, որ բացահայտված անձինք առանց իշխանության թույլտվության չէին գնա նման քայլերի: Իսկապես, գնալով ամեն ինչ ավելի հետաքրքիր է դառնում»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: