Ապրիլի 19-ին երկար ժամանակով լույս չի լինելու բազմաթիվ հասցեներում          Տեսանյութ.Թուրքիայում ուժգին երկրաշարժից հետո շենքեր են վնասվել       Տեսանյութ.Տեղի ունեցավ արցախցի նկարիչ, քանդակագործ Արկադի Մկրտչյանի «Արցախի փրկված և կորսված արվեստը» խորագրով ցուցահանդեսը    

26 մայիս 2018 10:12

«Հրապարակ».Մարզպետները ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրում, ով իրենց համար կբարեխոսի Փաշինյանի հետ

«Հրապարակ».Մարզպետները ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրում, ով իրենց համար կբարեխոսի Փաշինյանի հետ«Հրապարակ» օրաթերթը գրում է. «Հրաժարականի շեմին հայտնված մարզպետները մինչեւ վերջին պահը հույս ունեին, որ կշարունակեն պաշտոնավարել, քանի որ նոր իշխանությունը «կադրեր չունի», եւ մարզում լավ ցուցանիշ են արձանագրել:
Ավելին՝ մի շարք մարզպետներ շտապել են Երեւան՝ հանդիպելու վարչապետին: Բայց քանի որ քչերն ունեն Փաշինյանի հետ ուղիղ կոնտակտ, ոտ ու ձեռ ընկած՝ միջնորդ են փնտրել, ով իրենց համար կբարեխոսի:

Մի շարք մարզպետների անգամ թվացել է, թե իրենց հարցերը լուծված են, կշարունակեն աշխատել, սակայն տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Սուրեն Պապիկյանի հայտարարությունը՝ բոլոր մարզպետների հրաժարականի մասին, սառը ցնցում է եղել նրանց համար»:


Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: 

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր