Պակիստանում կայացած բանակցությունների ընթացքում Իրանը և ԱՄՆ-ն չեն կարողացել համաձայնության գալ          Հիրավի, տկար կլինի հայրենիքը առանց Սփյուռքի զորակցության ու նվիրումի, թույլ ու խոցելի կլինի Սփյուռքը առանց հզոր ու պայծառ հայոց պետության       Ըստ ԻՔՄ-ի քանի մարդ է մասնակցել «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին    

26 մայիս 2018 20:10

Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանը Թուրքիային 1 մլրդ դոլարի չափով գազի զեղչ է տրամադրել

Թուրքիան եւ Ռուսաստանը համաձայնության են եկել Մոսկվայի կողմից 2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի համար զեղչի տրամադրման շուրջ, հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, փոխանցում է Anadolu Ajansıсо-ն։
«Թուրքիան 2015 թվականին դիմել է Ռուսաստանին՝ պահանջելով բնական գազի գնի զեղչ տրամադրել։ Ռուսական կողմը հրաժարվել է բավարարել պահանջը, այն ժամանակ Անկարան դիմել է միջազգային արբիտրաժ։ Երկար քննարկումների արդյունքում համաձայնագիր է կնքվել  2015 եւ 2016 թվականներին մատակարարված գազի 10,25 տոկոսով զեղչ անելու շուրջ, տարբերությունը այդ երկու տարվա համար կազմում է 1 մլրդ դոլար, որը կվերադարձվի հանրապետությանը»,-Էրդողանի խոսքը մեջբերում է գործակալությունը։
 


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր