Ի՞նչ նպատակով է շահարկվում ապրիլի 22-ին Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին Արմեն Իսրայելյանի մասնակցության հարցը
Ապրիլի 22-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ, արդեն իսկ պաշտոնական տեղեկատվություն տրվել է: ՀՀ քննչական կոմիտեն նշել է, որ ձեռնարկվում են ակտիվ քննչական և օպերատիվ-որոնողական միջոցառումներ՝ մասնավորապես ապրիլի 22-ին Էրեբունի վարչական շրջանում տեղի ունեցած անկարգությունների դեպքի բոլոր հանգամանքները պարզելու ուղղությամբ։Այս օրերին հետաքրքիր զուգադիպությամբ, համացանցում ակտիվ տեղեկություններ սկսեցին շրջանառվել այն մասին, թե իբր Էրեբունիում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների հետ, առնչություն է ունեցել Էրեբունու հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանը՝ նույն ինքը Պիստ Արմենը, և նրա մտերիմ շրջապատը:
Միևնույն
ժամանակ, ակտիվորեն հերքվում է այս փաստը, որ հայտնի հեղինակություն Արմեն Իսրայելյանն ու նրա մտերիմ շրջապատը, որևէ առնչություն, են ունեցել՝ ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում ծավալված իրադարձությունների, ու զանգվածային անկարգությունների հետ:
Հետևաբար, հարց է
առաջանում, թե ինչ նպատակներով է համացանց նետվել և ակտիվորեն տարածվում այս լուրը չլինելով որևէ
փաստարկներ:
Հետաքրքիր
է նաև, որ Արմեն Իսրայելյանի՝ համացանցում հայտնված լուսանկարը, որը փորձ էր արվել ներկայացնել Էրեբունի համայնքում տեղի ունեցած իրադարձությունների ֆոնին, այդ օրվա հետ որևէ կապ չունի: Լուսանկարն արվել է բոլորովին այլ վայրում և այլ հանգամանքներում:
Հետաքրքիր իրադարձություններ են սպասվում:
