Հունիսի 4-ին կդադարեցվի բազմաթիվ հասցեների էլեկտրամատակարարումը          Երբ խոսում ենք «կարմիր գծերի» խնդրի մասին, շատերը արժեքից են խոսում, ոչ թե խնդրից. Հայկ Կոստանյան       Ուկրաինական հակամարտության հարցում Թրամփի «համբերությունը սպառվել է»    

28 մայիս 2018 20:10

Կենդանակերպի 6 նշան, ովքեր չեն կարողանում տնօրինել գումարը

Աղեղնավոր: Աշխատասեր են, ինչի շնորհիվ չեն դժվարանում գումար վաստակել: Հարցն այն է, թե ինչ է ցանկանում Աղեղնավորն անել վաստակած գումարի հետ: Արկածների մեջ հայտնվելու դեպքում ծախսում են բոլոր ֆինանսական խնայողությունները: Հաճախ են պարտքեր կուտակում, անսպասելի ծախսեր, ինչից Աղեղնավորները ոչ միշտ են նեղսրտում: Նրանց համար ավելի լավ է նոր փորձ ձեռք բերել, քան հաշվին մեծ գումար ունենալ:
Ձկներ: Մեծ հաճույքով խնայողությունները տալիս են անտուններին, նույնիսկ, եթե դրա պատճառով մի քանի օր շարունակ պետք է առանց ուտելիքի մնան: Անշահախնդիր են, մյուսների կարիքները սեփականից բարձր են դասում: Հաճախ են գումար փոխանցում կարիքավորներին, վաստակածն օգտագործում բարեգործական նպատակներով: Մշտապես մտածում են մարդկանց տարբեր, այդ թվում՝ նյութական ճանապարհներով օգնելու մասին: Իսկ երբ Ձկներն ամբողջ ունեցածը չեն բաժանում, սկսում են գումար ծախսել գրքերի, երաժշտության, ճանապարհորդությունների, ամենի վրա, ինչ իրենց հաճույք է պատճառում:
Ջրհոս: Չեն կարողանում դիմադրել նոր տեխնոլոգիաների գայթակղությանը: Ակտիվորեն հետևում են նորություններին, և երբ որևէ նոր բան է հայտնվում, նրանք ցանկանում են ստանալ այն: Գերադասում են նոր համակարգիչ ունենալ՝ լուրջ բանկային հաշվի փոխարեն: Ու թեև փորձում են ֆինանսական հարցերում ավելի պատասխանատու լինել, անհետևողական են այդ հարցերում:
Առյուծ: Ձգտում են զգույշ լինել գումար ծախսելիս, սակայն հաճախ են իմպուլսիվ գնումներ անում: Սիրում են թանկ նվերներ գնել ընտանիքի անդամներին, ընկերներին, մտերիմներին, նաև իրենց: Չեն սիրում էժան իրեր գնել, նախընտրում են շքեղություն: Իրենց համար ընտրում են ամենաթանկը:
Կշեռք: Շատ առատաձեռն են, քանի որ ցանկանում են դուր գալ բոլորին: Փորձում են հետևել ֆինանսական միջոցներին և խնայել սև օրվա համար, սակայն երբեք չեն կարողանում անել դա: Սիրում են օգնել մյուսներին, այդ թվում գումարով՝ մարդկանց երջանկացնելու համար:
Երկվորյակներ: Մի կողմից՝ գումար են խնայում ապագայի համար, մյուս կողմից՝ ազարտ են սիրում: Սիրում են ներդրում անել զարգացող սխեմաներում, որոնք կարող են լավ եկամուտ ունենալ, սակայն ռիսկային են:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր