Երևան-Արտաշատ ճանապարհին «Volvo»-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել բետոնե էլեկտրասյանը, կոտրել այն և կողաշրջվել          Սերժ Սարգսյանի անունից Բանակի օրվա առթիվ Եռաբլուրում ծաղկեպսակ է դրվել       Լիահույս եմ, որ մեզ կհաջողվի արագորեն փոխել իրավիճակը, վերականգնել բանակի ուժը և ոգին    

29 մայիս 2018 12:56

Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու, լրջացեք. Տեսանյութ

Վենդետաներ չեն լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու, լրջացեք. ՏեսանյութՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում անդրադարձավ ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտանիքին պատկանող «Երևան Սիթի» խանութների ցանցում ԱԱԾ-ի կողմից իրականացվող ստուգումներին:
«Սա Հայաստանում օրինականություն հաստատելու գործընթաց է»,- ասաց Ն.Փաշինյանը:

Նա ընդգծեց, որ այն, ինչ հայտարարվել էր, թե վենդետաներ չեն լինելու, ինքը վերահաստատում է, սակայն որևէ մեկը դա չպետք է փորձի ընկալել որպես թուլության նշան.
«Վենդետաներ չի լինելու, բայց ամենաթողություն էլ չի լինելու: Եթե որևէ մեկը մեր այս դիրքորոշումը կփորձի մեկնաբանել որպես թուլության նշան, ջախջախիչ հակահարված կստանա և սրանում համոզված եղեք: Ես բոլորին կոչ եմ անում, որ լրջանան, իրենց բոլոր պարտավորությունները կատարեն անմնացորդ: Բոլորն ազատված են կոռուպցիոն պարտավորություններից, բայց ոչ մեկը չմտածի, թե կարող է պետությանը խաբել»:


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր