Օսիպյանը չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներ

«Վայ էս ինչ եք ասում, բացառվում է, ես չեմ հասկանում՝ ինչի մասին եք խոսում, նման բան չի կարող լինել: Ես չգիտեմ՝ ոնց է եղել, բայց հիմա չի կարող լինել ոչ միայն ճանապարհային ոստիկանությունում, այլ ամբողջ համակարգում նման բան: Անկեղծ ասած, իմ տրամաբանությունից դուրս է դա, անհասկանալի է»,-ասաց Օսիպյանը:
Վերջինս շեշտեց, որ ոստիկանության համակարգում եւս ստուգումներ են սկսվել կոռուպցիոն մեխանիզմները բացահայտելու ուղղությամբ: Նա չբացառեց, որ իր ղեկավարած համակարգում էլ կլինեն բացահայտումներ:
Ինչ վերաբերում է ոստիկանության եւ կրիմինալի սերտաճմանը, Օսիպյանը վստահեցրեց, որ նման երեւույթները բացառվելու են: