Հայաստանը ՀԱՊԿ անդամավճարներ չվճարելու պատճառով կարող է զրկվել ձայնի իրավունքից մինչև պարտքի ամբողջական մարումը          Հայտնի է Գյումրի-Մոսկվա չվերթի ինքնաթիռի հարկադիր վայրէջքի պատճառը       Ջրասուզակները Փամբակ գետում հայտնաբերել են 13-ամյա աղջկա մարմինը    

29 մայիս 2018 18:47

Նիկոլ Փաշինյանի մասին շատ հարցեր են ինձ ուղղվել ԵՄ–ից. Սվիտալսկի

Եվրամիությունից բազմաթիվ հարցեր են ուղղվել Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկիին՝ հասկանալու համար թե ում հետ գործ ունեն։ Այս մասին դեսպանը հայտարարել է մայիսի 29-ին՝ «Ազատություն ռադիոկայան»–ի հետ զրույցում։
«Պետք է հասկանանք, որ մինչեւ հեղափոխությունը վարչապետը այդքան էլ հայտնի անձ չէր եվրոպական քաղաքական շրջանակներում։ Վարչապետի անձնական դերակատարությունը Հայաստանում տեղ գտած զարգացումներում առանձնահատուկ էր, եւ դա Հայաստանի վերաբերյալ շատ դրական պատկեր ստեղծեց։ Ուստի, վարչապետը կարող է վստահ լինել, որ իրեն ջերմորեն կընդունեն ոչ միայն Բրյուսելում, այլ նաեւ մյուս եվրոպական երկրներում»,–շեշտել է նա։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի Բրյուսել հնարավոր այցի մասին՝ դեսպանը նշել է, որ «օրակարգում այդ հարցը կա, բայց պետք է հասկանալ, որ նա եւ իր ամբողջ շատ զբաղված են, նրանք կառավարության ծրագիրը պետք է մշակեն եւ ներկայացնեն խորհրդարանին, մենք պետք է հասկանանք, որ նրա համար այս պահին ներքին քաղաքականություն է առաջնահերթությունը»։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր