ԼՂ հայերը պետք է ապահով վերադառնալու հնարավորություն ունենան          Գյումրիից վերբեռնվել է վնասաբեր ֆայլ, որի հարձակման ենթադրյալ թիրախը Հայաստանում 102-րդ ռուսական ռազմաբազան է       Որ հիվանդությունների դեպքում այսուհետ զինծառայությունը կլինի պարտադիր. Բանակից հիվանդույթւններով ազատումների դեպքերի պրոգրեսիվ դինամիկա կա    

29 մայիս 2018 19:03

Նիկոլ Փաշինյանի ծրագիրը. ՀՀԿ-ում չեն կարդացել, բայց համաձայն են

Հունիսի 7-ին վարչապետ Նիկոլ Փաշինյանը պետք է խորհրդարանի հաստատմանը ներկայացնի իր կառավարության ծրագիրը: Եթե այն հաստատվի, իսկ մեծամասնություն կազմող ՀՀԿ-ն ասել է, որ չի խանգարելու նոր կառավարությանը, ապա ըստ ՀՀԿ-ի՝ խորհրդարանը ներկայիս կազմով կարող է մնալ մինչեւ 2022 թվականը, եւ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը չի կարողանա կատարել իր հրամայականներից մեկը՝ արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը:
Փորձագետները չեն բացառում, որ Նիկոլ Փաշինյանն այնպիսի ծրագիր կառաջարկի, որը ՀՀԿ-ն պարզապես չի կարող հաստատել: Տեսականորեն այդպիսի ծրագիր կարելի է գրել՝ դրանում ներառելով նախորդ իշխանության պատասխանատվությունը սոցիալ-տնտեսական ձախողման, կոռուպցիայի եւ այլ արատների համար: Նիկոլ Փաշինյան կանի՞ դա:
Մյուս կողմից, ՀՀԿ-ն կարող է առանց որեւէ հարցի հաստատել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագիրը: Այդ դեպքում Ծառուկյան դաշինքի պատգամավորները պետք է հարցեր տան, պատգամավորներ, ովքեր չեն թաքցնում արագ ընտրություններ անելու շահագրգռվածությունը: Այնպես որ, հունիսի 7-ին Հայաստանի հանրությունը ուշադիր հետեւելու է, թե ինչպես են Ծառուկյան դաշինքի պատգամավորները փորձում տապալել Նիկոլ Փաշինյանի ծրագիրը, իսկ ՀՀԿ-ն՝ կողմ քվեարկում ծրագրին:
Ամեն ինչ, իհարկե, կարող է այլ կերպ լինել: Օրինակ, Սուրեն Զոլյանն ասում է, որ Նիկոլ Փաշինյանը կարող է դատարկ թուղթ բերել խորհրդարան, որը չի հաստատվի, եւ այդ ժամանակ հնարավոր կլինի ցրել խորհրդարանը:
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը նշել է, որ ժողովուրդը պատրաստվում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների, եւ այն տեղի կունենա անկախ ՀՀԿ ցանկությունից: Հարցն այն է, սակայն, թե ինչ տեղի կունենա, եթե հունիսի 7-ին Ազգային ժողովը հավանություն տա կառավարության ծրագրին: Տիգրան Ավինյանը նշել է, որ իրենք խորհրդարանը ցրելու եւ արտահերթ ընտրություններ անցկացնելու այլ մեխանիզմ կընտրեն, որն ավելի ուշ կներկայացնեն:
Էկոնոմիկայի նախարար Արծվիկ Մինասյանն ասել է, որ այսպես թե այնպես Հայաստանում արտահերթ խորհրդարանական ընտրություններ են անցկացվելու: Նրա խոսքով, փաստ է, որ խորհրդարանում ուժերի հարաբերակցությունը չի համապատասխանում ստեղծված իրողություններին, հետեւաբար ընտրություններ են անհրաժեշտ:
ՀՀԿ ներկայացուցիչներն էլ ասում են, որ պատրաստվում են 2022 թվականի հերթական ընտրություններին եւ արտահերթ ընտրությունների պատճառ չեն տեսնում:
աղբյուր՝ lragir.am

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր