Զելենսկին հայտարարել է, որ պատրաստ է բանակցությունների սեղանի շուրջ նստել Պուտինի հետ, եթե այն խաղաղություն հաստատելու միակ տարբերակը լինի          Ամենայն Հայոց Կաթողիկոսը մեկնել է Շվեյցարիա       Եթե այս մեկը զիջենք աստիճանաբար ուրիշ բաներ կանեն, ինչպես գույքահարկը, աղբի հարկը    

30 մայիս 2018 13:20

Նիկոլ Փաշինյանն արդեն մակագրել է թաքուն նամակներ ստացող պաշտոնյայի դիմումը

Նիկոլ Փաշինյանն արդեն մակագրել է թաքուն նամակներ ստացող պաշտոնյայի դիմումըՍննդի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանն աշխատանքից ազատման դիմում է գրել։ Այս մասին  հայտնի դարձավ հայտնեցին ՍԱՊԾ մամուլի ծառայությունից` հավելելով, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն արդեն մակագրել է Կարապետյանի հրաժարականի դիմումը։


Հիշեցնենք, որ օրեր առաջ կառավարության նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նկատողություն էր արել ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանին, որ մայիսի 10-ին և 16-ին նամակներ է ստացել ՌԴ «Ռոսսելխոզնադզորից», և այդ մասին իրեն տեղյակ չի պահել։
Կարապետյանը ՍԱՊԾ պետի պաշտոնում էր նշանակվել 2016թ. նոյեմբերի 10-ին`Կարեն Կարապետյանի վարչապետության օրոք։ Մինչ այդ` 2014-2016թթ.-ին, նա «Նատֆուդ» ՓԲԸ-ի գլխավոր տնօրենն էր։


Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր