Դատարանը Սեյրան Օհանյանին բերման ենթարկելու որոշում է կայացրել          Տեսանյութ. Սահմանապահ ծառայությունը տեղեկացրեց, որ իմ այցելությունը Վերին Լարս արգելված է       Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Վլադիմիր Պուտինին    

30 մայիս 2018 18:50

Հայտնաբերվել է Երևանում՝ «Ալեքսանդր» հյուրանոցի նախասրահում Էլթոնի Ջոնի վրա հավկիթներ նետած տղամարդը

Հայտնաբերվել է Երևանում՝ «Ալեքսանդր» հյուրանոցի նախասրահում Էլթոնի Ջոնի վրա հավկիթներ նետած տղամարդըՈստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները հայտնաբերել են մայիսի 27-ին Երևանի «Ալեքսանդր» հյուրանոցային համալիրի նախասրահում երգիչ Էլթոն Ջոնի վրա հավկիթներ նետած քաղաքացուն։
 shamshyan.com-ը գրում է, որ նա Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի բնակիչ՝ 34-ամյա Վահան Գրիգորյանն է, ով բացատրական աշխատանքների արդյունքում երեկ՝ մայիսի 29-ին, ներկայացել է ոստիկանության կենտրոնական բաժին, որտեղ հետաքննչական բաժանմունքի հետաքննիչի մոտ կատարվածի մասին բացատրություն տալուց հետո ազատ է արձակվել։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ նրա նետած 3 հավկիթներից 2-ը դիպել են Էլթոն Ջոնին։

Մեկնաբանություններ


Համընկնող լուրեր